Yerevan, 12.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մահաթմա Գանդիի 10 անգին խորհուրդները

Blog

-Անընդհատ զարգանալը' դա կյանքի և մարդու օրենքն է... Գանդին ծնվել է 1869 թվականի հոկտեմբերի 2-ին, Հնդկաստանի ծովափնյա Պորբնդար քաղաքում: 13 տարեկանում Մոհանդասին ամուսնացնում են նույն տարիքի մի աղջկա' Կաստուրբաի հետ: Գանդիի ընտանիքը ապահովված էր և Մոհանդասը 19 տարեկանում ուղևորվում է Լոնդոն' իրավաբանություն ուսումնասիրելու: 1891 թվականին, ուսումը ավարտելուց հետո, նա վերադառնում է Հնդկաստան: 1893 թվականին Մոհանդասը մեկնում է Հարավային Աֆրիկա իրավաբանական աշխատանք կատարելու: Այդ ժամանակ Հարավային Աֆրիկան ղեկավարում էին բրիտանացիները:

Գանդին տեսնում է, որ այնտեղ հնդիկները պաշտպանված չեն և պայքար է սկսում իր համաերկրացիների իրավունքները պաշտպանելու համար: Նա ընտանիքի հետ միասին Հարավային Աֆրիկայում է անցկացնում 21 տարի և հասնում է հաջողության: Նա մշակում է արիության, արդարության և չբռնության վրա հիմնված սկզբունքներ, որն անվանում է Սատյագրախա: Նա համոզված էր, որ նպատակին հասնելու միջոցները ավելի կարևոր են, քան հենց նպատակը: Սատյագրախան քարոզում էր չբռնությունն ու քաղաքացիական անհնազանդությունը սոցիալական և քաղաքական նպատակներին հասնելու համար նախընտրելի միջոց : 1915 թվականին Գանդին վերադառնում է Հնդկաստան, որտեղ գլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ: Բազմաթիվ անգամներ ձերբակալվում է: Ընդհանուր առմամբ, իր քաղաքական գործունեության ընթացքում նա 7 տարի է անցկացնում բանտում:

1948 թվականի հունվարի 13-ին, երկրում արյունահեղություն է ծագում, որը դադարեցնելու նպատակով Գանդին հացադուլ է հայտարարում: Հինգ օր անց, այն բանից հետո, երբ ընդիմադիր ուժերի առաջնորդները խոստանում են դադարեցնել պայքարը, Գանդին ընդհատում է հացադուլը: Դրանից 12 օր անց տարբեր կրոնների ու հավատների հանդուրժողականության հարցերում Գանդիի հակառակորդ Նատխուրամ Գոդզեն երեք կրակոց է արձակում Մահաթմայի վրա: Կյանքի վերջին վայրկյաններին Գանդին շարժումներով ցույց է տալիս, որ ներում է իրեն սպանողին: Հոկտեմբերի 2-ը՝ Գանդիի տարեդարձի օրը Հնդկաստանում նշվում է իբրև Ջայանտի ազգային տոն, իսկ աշխարհում' Ոչ-Բռնության Միջազգային Օր։

Գանդին հնդիկ ժողովրդի առաջնորդն էր,Հնդկաստանի ազգային ազատագրական շարժման գաղափարախոսը, ով մերժում էր բռնությունը ցանկացած ձևով: 30 տարի անընդմեջ նա քարոզում էր իր փիլիսոփայությունը և վերջում ապացուցեց ողջ աշխարհին, որ այն արդյունավետ է, երբ 1947 թվականին Հնդկաստանը, Գանդիի ջանքերի շնորհիվ, խաղաղ ճանապարհով անկախություն ստացավ Մեծ Բրիտանիայից: Նրա "չբռնության» փիլիսոփայությունը առ այսօր մեծ ազդեցություն ունի ողջ աշխարհում խաղաղ փոփոխությունների կողմակիցների շարժումների վրա:

Գանդին փոքրամարմին էր՝ կշռում էր ընդամենը 45 կիլոգրամ: Նա, լինելով հեղինակության և համբավի գագաթնակետին, չուներ կարողություն: Նրա հողից հատակով տուն էին մուտք գործում Հնդկաստանի և Բրիտանիայի ճանաչված քաղաքական և մշակույթային գործիչներ: Շաբաթական մեկ օր նա իր համար կազմակերպում էր լռության օր: Քարոզում էր բուսակերությունը, քաղաքականությունից և գրքեր գրելուց ազատ ողջ ժամանակը անցկացնում էր ջուլհակահաստոցի դիմաց: Գանդին կարողանում էր գործել համաշխարհային պատերազմների, դեմոկրատիայի, ֆաշիզմի, կոմունիզմի, նրան ուղեկցող ոստիկանական ազդանշանների ֆոնի վրա' չընդունելով չարությունը, ատելությունը, քարոզելով բարին և սերը: Նրանում կար երկաթի պես ամուր ինչ-որ բան, անհաղթելի ինչպես ժայռը, ինչ-որ բան, որին չէր կարող հաղթել ֆիզիկական ոչ մի ուժ, ինչքան էլ հզոր այն լիներ: Նա թագավորական մեծություն էր», – ասում էր նրա մասին անկախ Հնդկաստանի առաջին ղեկավար Ջավախարլալ Նեռուն:

Մահաթմա Գանդին ասում է. «Ազգի մեծությունը և բարոյական առաջընթացը կարելի է չափել նրանով, թե ինչպես է այդ ազգը վերաբերվում կենդանիներին» «Գլխավորը փոխադարձ հանդուրժողականությունն է», – ասում էր նա: «Պետք է հասկանալ, որ մարդիկ չեն կարող միանման մտածել և որ մենք տեսնում ենք միևնույն ճշմարտության կտորները տարբեր անկյունների տակ»: Ալբերտ Էնշտեյնը Գանդիի մասին ասել է. «Հնարավոր է, որ հետագա սերունդները արդեն չհավատան, որ նման մարդը' սովորական միս ու արյունից, քայլել է այս երկրի վրա»: 2000 թվականին BBC հեռուստաընկերության անցկացրած հարցման արդյունքում Մահաթմա Գանդին ճանաչվում է «հազարամյակի մարդ»: Երկրորդ տեղը զբաղեցնում է Լեոնարդո Դա Վինչին, երրորդը' Հիսուս Քրիստոսը: Գանդիի մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, գրվել տասնյակ գրքեր: Պատմությանը իրոք հայտնի են շատ մարդիկ, որոնք կարողացել են փոխել աշխարհը: Սակայն նրանցից շատ քչերն են ունեցել ոգի, այնքան խորթ այսօրվա աշխարհին, որ թվում էր, նրանք եկել են այլ աշխարհից: Ալբերտ Էնշտեյնը Գանդիի մասին ասել է. «Հնարավոր է, որ հետագա սերունդները արդեն չհավատան, որ նման մարդը' սովորական միս ու արյունից, քայլել է այս երկրի վրա»:

Նա Հնդկաստանի ժողովրդի առաջնորդն էր, երկրի ազգային ազատագրական շարժման գաղափարախոսը: Մահաթմա Գանդին մերժում էր բռնությունը ցանկացած ձևով: Ավելի քան 30 տարի անընդմեջ նա քարոզում էր իր փիլիսոփայությունը և վերջում ապացուցեց ողջ աշխարհին դրա արդյունավետությունը, երբ 1947 թվականին Հնդկաստանը, Գանդիի ջանքերի շնորհիվ, խաղաղ ճանապարհով անկախություն ստացավ Մեծ Բրիտանիայից: Նրա “չբռնության» փիլիսոփայությունը մեծ ազդեցություն է ունեցել խաղաղ փոփոխությունների կողմակիցների շարժումների վրա ողջ աշխարհում:

Մի անգամ Գանդիին հարցնում են. «Միթե՞ դուք չէիք սպանի օձին, եթե նա սպառնար Ձեր երեխաներին և կնոջը»: «Իհարկե, ոչ», – պատասխանում է նա: «Ես կփորձեի որևէ այլ ձևով դուրս գալ այդ իրավիճակից: Օրինակ, ինչ-որ շարժման միջոցով կփորձեի հասկացնել օձին, որ նրան պետք չէ ոչնչից վախենալ, որ նրան սիրում են ոչ պակաս, քան ողջ կենդանականը: Եվ հավաստիացնում եմ ձեզ, ավելի շուտ նա ուղղակի կհեռանար»:

Գանդիի կերպարը հետաքրքիր է: Տարեց մարդ, ֆիզկապես զարմանալիորեն թեթև' նա կշռում էր ընդամենը 45 կիլոգրամ, մարդ, որը լինելով հեղինակության և համբավի գագաթնակետին, չուներ կարողություն: Նրա հողից հատակով տուն էին մուտք գործում Հնդկաստանի և Բրիտանիայի առաջատար քաղաքական և մշակույթային գործիչներ: Շաբաթական մեկ օր նա իր համար կազմակերպում էր լռության օր: Քարոզում էր բուսակերությունը, քաղաքականությունից և գրքեր գրելուց ազատ ողջ ժամանակը անցկացնում էր ջուլհակահաստոցի դիմաց: Եվ ամենակարևորը, կարողանում էր գործել համաշխարհային պատերազմների, դեմոկրատիայի, ֆաշիզմի, կոմունիզմի, նրան ուղեկցող ոստիկանական ազդանշանների ֆոնի վրա' չընդունելով չարությունը, ատելությունը, քարոզելով բարին և սերը: “Նրանում կար երկաթի պես ամուր ինչ-որ բան, անհաղթելի ինչպես ժայռը, ինչ-որ բան, որին չէր կարող հաղթել ֆիզիկական ոչ մի ուժ, ինչքան էլ հզոր այն լիներ: Նա թագավորական մեծություն էր», – ասում էր նրա մասին անկախ Հնդկաստանի առաջին ղեկավար Ջավախարլալ Նեռուն:

«Ես հավատում եմ չբռնությանը», – ասում էր Գանդին: «Ես հայտնաբերել եմ, որ կյանքը գտնվում է անընդհատ կործանումների, կռիվների և անհանդուրժողականության մեջ, հետևաբար պետք է լինի ավելի բարձր օրենք, քան բռնության օրենքն է: Միայն այդպիսի օրենքի դեպքում կկառուցվի ճիշտ և ողջամիտ հասարակություն: Միայն այդ դեպքում կյանքը արժանի կլինի նրան, որպեսզի ապրել այն: Եվ եթե դա է կյանքի օրենքը, ապա մենք պետք է կիրառենք այն առօրյա կյանքում: Որտեղ էլ որ վեճ լինի, որտեղ էլ ձեր դեմ կանգնի մրցակիցը, նվաճեք նրան Սիրով: Ես դա կիրառում եմ իմ կյանքում: Դա չի նշանակում, որի իմ բոլոր խնդիրները լուծված են: Բայց ես հայտնաբերել եմ, որ սիրո այդ օրենքը գործում է այնպես, ինչպես երբեք չի գործել բռնության օրենքը:

Մոհանդաս Կարամչանդ Գանդին ծնվել է 1869 թվականի հոկտեմբերի 2-ին, Հնդկաստանի ծովափնյա Պորբնդար քաղաքում: Ընտանիքն ուներ 4 երեխա: 13 տարեկանում Մոհանդասին ամուսնացնում են նույն տարիքի մի աղջկա հետ' Կաստուրբա անունով: Գանդիի ընտանիքը բավական ապահովված էր, որպեսզի թույլ տար երեխաներին ստանալ լավ կրթություն և Մոհանդասը 19 տարեկանում ուղևորվում է Լոնդոն' իրավաբանություն ուսումնասիրելու նպատակով: 1891 թվականին, ուսումը ավարտելուց հետո, նա վերադառնում է Հնդկաստան' մասնագիտությամբ աշխատելու համար: 1893 թվականին Մոհանդասը Հարավային Աֆրիկայում իրավաբանական աշխատանք կատարելու մեկամյա պայմանագիր է ստորագրում և ուղևորվում այնտեղ:

Այդ ժամանակ Հարավային Աֆրիկան ղեկավարում էին բրիտանացիները: Փորձելով ներկայացնել իր իրավունքները որպես Բրիտանիայի հպատակ' նա իր համար անսպասելիորեն ենթարկվում է տեղի իշխանությունների հարձակմանը և տեսնում է, որ այդպիսի հարձակման ենթարկվում են բոլոր հնդիկները: Գանդին պայքար է սկսում իր համաերկրացիների իրավունքները պաշտպանելու համար և ընտանիքի հետ միասին Հարավային Աֆրիկայում է անցկացնում 21 տարի' մինչև չի հասնում հաջողության:

Նա մշակում է սկզբունքներ, որոնք հիմնված էին արիության, արդարության և չբռնության վրա, որն անվանում է Սատյագրախա: Նա հավատում էր, որ նպատակին հասնելու միջոցները ավելի կարևոր են, քան հենց նպատակը: Սատյագրախան քարոզում էր չբռնություն և քաղաքացիական անհնազանդություն' որպես ավելի նախընտրելի միջոց սոցիալական և քաղաքական նպատակներին հասնելու համար: 1915 թվականին Գանդին վերադառնում է Հնդկաստան: 15 տարվա ընթացքում նա դառնում է Հնդկաստանի ազգայնական շարժման առաջնորդը:

Օգտագործելով Սատյարգրախայի սկզբունքները' Գանդին գլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ: Բազմաթիվ անգամներ բրիտանացիները ձերբակալում են Գանդիին' Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում ցուցաբերած ակտիվության համար: Սակայն նա գտնում էր, որ եթե ազատազրկման համար հիմք կա, ապա բանտում նստելը ազնիվ է: Ընդհանուր առմամբ, իր քաղաքական գործունեության ընթացքում, նա 7 տարի է անցկացնում բանտում:

1948 թվականի հունվարի 13-ին, երկրում ծագած արյունահեղությունը դադարեցնելու նպատակով, Գանդին հացադուլ է հայտարարում: Հինգ օր անց ընդիմադիր ուժերի առաջնորդները խոստանում են դադարեցնել պայքարը և Գանդին ընդհատում է հացադուլը: Դրանից ևս 12 օր անց մոլեռանդ-հինդու Նատխուրամ Գոդզեն' տարբեր կրոնների ու հավատների հանդուրժողականության հարցերում Գանդիի հակառակորդը, երեք կրակոց է արձակում Մահաթմայի որովայնին և կրծքավանդակին: Ուշքը կորցնող Գանդին, երկու կողմից գրկված զարմուհիներով, շարժումներով ցույց է տալիս, որ ներում է մարդասպանին: Հեռանում է Մահաթմա Գանդին ժպիտը երեսին:

«Գլխավորը փոխադարձ հանդուրժողականությունն է», – ասում էր նա: «Պետք է հասկանալ, որ մարդիկ չեն կարող միանման մտածել և որ մենք տեսնում ենք միևնույն ճշմարտության կտորները տարբեր անկյունների տակ»:

Մահաթմա Գանդիի 10 անգին խորհուրդները

1. Շրջակա աշխարհը փոխելու համար դուք պետք է փոխեք ձեզ:

2. Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել:

3. Թույլերը ի վիճակի չեն ներելու. ներելու կարողությամբ օժտված են միայն ուժեղները: Առաջնորդվելով աչը աչքին կանոնով' աշխարհի բոլոր մարդիկ կարող են կուրանալ:

4. Սեփական փորձի մեկ գրամը ավելի թանկ է, քան ուրիշի մեկ տոննան:

5. Ես ինձ համարում եմ հասարակ մարդ, ով ուրիշների նման է և ինչպես բոլոր մահկանացուները ունի սխալվելու իրավունք: Եվ միաժամանակ խոստովանում եմ, որ իմ մեջ կա բավականին շատ մարդկություն' ընդունելու իմ սխալները և հասկանալու դրանց պատճառները: Իմաստուն չէ համարել մեկին մյուսից խելացի: Միշտ պետք է հիշել, որ նույնիսկ ամենաուժեղ մարդը կարող է դառնալ թույլ, և ամենախելացին է սխալվել:

6. Սկզբում նրանք անտեսում են քեզ, հետո ծիծաղում են քո վրա, հետո կռվում են քեզ հետ, և այդ ամենից հետո դու հաղթում ես:

7. Եթե ես չունենայի հումորի զգացում, ես ինքնասպան կլինեի շատ տարիներ առաջ:

8. Ես աշխատում եմ տեսնել մարդկանց մեջ միայն լավը: Ես ինքս շատ անգամներ սայթակել եմ կյանքում և հարկ չեմ համարում դատել ուրիշի արարքները: Ես ընդունում եմ, որ նախկինում մարդկանց քո հետևից տանելու կարողությունը կախված էր ուժից, բայց այսօր այն կախված է մարդկանց հետ համաձայնության գալուց:

9. Երջանկությունը' այն է ինչ որ դուք խոսում եք, մտածում եք և անում եք իրար հետ ներդաշնակ: Միշտ ձգտեք հասնել ամբողջական ներդաշնակության (մտքերը, խոսքերը, արարքները): Ձգտեք մտածել անկեղծորեն, և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի:

10. Անընդհատ զարգանալը' դա կյանքի և մարդու օրենքն է:

Մարինա Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board