Կուբացի տրանսսեքսուալներ, ովքեր փոխել են իրենց սեռը (լուսանկարներ)
LifestyleՆյու-Յորքցի լուսանկարիչ Մարիետ Պատի Ալենը ներկայացնում է այն կուբանցիների կյանքը, ովքեր փոխել են իրենց սեռը: Այդ աշխատանքով նա զբաղվում է ամբողջ աշխարհում արդեն 30 տարի, սակայն TransCuba շարքն ամենահեղափոխականը և բացահայտողն է: Այստեղ ներկայացված է կուբանցի տրասսեքսուալի իրական կյանքը, այն ամենը, ինչը սովորաբար հեռու է պահվում օտար աչքից: Լուսանկարիչը ձգտում է ցույց տալ երկու հակառակ իրականություն: Մի կողմից նրա հերոսներն այնպիսին չեն, ինչպիսին մյուսները. նրանք ունեն կանացի հոգի՝ ամփոփված տղամարդկային մարմնում: Սակայն, անտեսելով համընդհանուր կարծրատիպերը, կարելի է հակադրել, որ սա սովորական մարդկանց սովորական կյանք է՝ թեկուզ մի քիչ խենթ մյուսների համար:














