Մեղրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ն 6 մարդու կյանք է խլել
Society«Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան հուլիսի 4-ին, ժամը 7.00-ի սահմաններում Մեղրի-Երևան ճանապարհի 88-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ԿամԱԶ 55111» մակնիշի ավտոմեքենայի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, պատահարի հետևանքով «Տոյոտա Քեմրի»-ի վարորդը` 1993 թ. ծնված Արտակ Ոսկանյանը, և նրա ուղևորներ՝ 1992 թ. ծնված Սոնա Ջավադյանը, 1992 թ. ծնված Ռուբեն Ավագյանը, 2015 թ. ծնված Վիկա Ավագյանը, 1992 թ. ծնված Մուշեղ Մարջանյանը և 1999 թ. ծնված Իննա Միքայելյանը տեղում մահացել են, իսկ «ԿամԱԶ 55111»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: