ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՌԴ-ում Գերմանիայի դեսպանին
EconomicsՄոսկվայում հուլիսի 4-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռյուդիգեր ֆոն Ֆրիչի հանդիպումը:
Կողմերը քննարկել են լայն շրջանակի հարցեր` կապված եվրասիական տնտեսական ինտեգրացիայի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության հետ: Քննարկվել են նաև առաջիկա 4 տարվա Եվրասիական տնտեսական միության զարգացման նախադրյալները, այդ թվում, պետությունների կառավարությունների կողմից իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներն ու տնտեսության դիվերսիֆիկացիան:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Եվրասիական տնտեսական միության մշտական գործող կարգավորող մարմինն է: Այն իր գործունեությունը սկսել է 2012 թվականի փետրվարի 2-ից: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնական կոչումը ԵԱՏՄ գործունեության և զարգացման պայմանների ապահովումն է, ինտեգրման հետագա զարգացման առաջարկների մշակումը: ԵՏՀ կազմում ընդգրկված են հինգ երկրներ. Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը: