Սփյուռքի նախարարությունը Պլովդիվի հայերից շնորհակալ է ապրիլին ԼՂՀ-ին աջակցելու համար
SocietyՀՀ սփյուռքի նախարարությունում հուլիսի 4-ին տեղի է ունեցել հեռակոնֆերանս Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հեռակոնֆերանսին մասնակցում էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ: Տեսակապով հեռակոնֆերանսին մասնակցել են Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանը, համայնքի ներկայացուցիրներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ջերմորեն ողջունելով տեսակապի մասնակիցներին՝ նախարարը կարևորել է հեռակապով հաղորդակցվելու ձեվաչափը, շնորհակալություն հայտնել համայնքին և, հատկապես, Եղիազար Ուզունյանին ապրիլյան պատերազմի օրերին Հայրենիքի կողքին լինելու, վիրավոր զինվորներին և զոհվածների հարազատներին սատար կանգնելու համար:
Նա, մասնավորապես, ասել է. «Շնորհակալություն, որ դուք բարոյական և նյութականօգնություն ցուցաբերեցիք մի քանի ընտանիքների և նրանցհամար դարձաք հարազատներ, մասնակցեցիք Հայաստանի ևԱրցախի կողքին կանգնելու այն մեծ շարժմանը, որ ալեկոծեց ողջՍփյուռքը:
Սիրելի՛ բուլղարահայեր, հայ ժողովուրդն ամենուրեք ակտիվ է, հզոր, խելացի, աշխատասեր: Հայ լինելը հպարտություն է, և այդհպարտությունը մենք ամենուրեք պետք է սերմանենք մեր երեխաների, երիտասարդների մեջ։ Նրանք պետք է գիտակցեն, որ իրենք 12,5միլիոն հայության մի մասնիկն են, որը կարողացավ ստեղծել երկու անկախ հայկական պետություն:
Մենք դեմ ենք պատերազմին, և այսօր բոլորս պետք է նպաստենք, որ խաղաղ ճանապարհով լուծվի Արցախի հարցը: Կարծում եմ, որ ձեր ջանքերի ու աշխատանքի շնորհիվ, Բուլղարիայի իշխանությունները ևս, որպես եվրոպական ընտանիքի անդամ, իրենցձայնը կբարձրացնեն և կհետևեն Գերմանիայի օրինակին, կճանաչեն Հայոց ցեղասպանությունը:
Սիրելի հայրենակիցներ, կարծում եմ, ձերհամայնքը պետք է միավորվի, ցանկալի է, եվր ոպական մի շարք երկրների օրինակով ստեղծվի Բուլղարիայի բոլոր կառույցներըհամակարգող մարմին և փորձեք կայանալ բոլոր ոլորտներում, ձեզանից յուրաքանչյուրը պետք է լինի Բուլղարիայի լավ, օրինապահքաղաքացի՝ պահպանելով իր ազգային նկարագիրը, գիտակցելով, որ միայն հզոր Հայաստանն է մեր բոլոր համ ազգային խնդիրներիլուծման բանալին, Դուք բոլորդ պետք է զորավոր լինեք և մասնակցեք Հայրենիքի հզորացման գործին»:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, «Նախարարը նշեց, որ ինչպես բազմաթիվ համայնքներում, այնպես էլ Բուլղարիայի համայնքում չափազանց կարևոր է հայապահպանության խնդիրը և հորդորեց առավել ակտիվ մասնակցել նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, քանի որ հայապահպանության ամենաուղիղ ճանապարհը Հայաստան գալն է, հայրենաճանաչությունը, իսկ նախարարության ծրագրերը տալիս են այդպիսի բազում հնարավորություններ:
Բուլղարիայում ՀՀ պատվո հյուպատոս Եղիազար Ուզունյանը կարևորեց հեռկապով համայնքների հետ աշխատելու ձևաչափը և շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը նման հնարավորություն ընձեռելու համար:
Հյուպատոսի խորհրդական Աղավնի Գևորգյանը ներկայացրեց համայնքում իրականացվող աշխատանքները, մշակութային միջոցառումները և առկա խնդիրները:
Համայնքի կրթական գործի պատասխանատուները խնդրեցին լրացուցիչ ուսումնամեթոդական ձեռնարկներ և գրականություն տրամադրել:
Քննարկվեցին նախարարության ծրագրերին համայնքի առավել ակտիվ մասնակցությունն ապահովելու և մի շարք այլ խնդիրներ»: