Նավթն էժանանում է պահանջարկի հանդեպ առաջարկի գերազանցման մտավախությունների ֆոնին
EconomicsԱմերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գները նվազում են թրեյդերների մոտ վերսկսված մտավախությունների ֆոնին, որոնք առնչվում են «սև ոսկու» շուկայում պահանջարկի հանդեպ առաջարկի գերազանցմանը:
Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1.02 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 49.58 դոլար: WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1.61 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 48.20 դոլար:
Ներդրողներն սպասում են նավթի համաշխարհային շուկայում առաջարկի ավելացում: