Թեյ, որը կօգնի 7 օրում նիհարել մինչև 3 կգ և ազատվել փքվածությունից
LifestyleՕրգանիզմում փքվածության առաջացումը կապված է սննդատեսակների ընտրությունից։ Փքվածությունից ազատվելու դեպքում ազատվում եք նաև միանգամից մի քանի կիլոգրամներից։
Այս թեյը կօգնի Ձեզ այս հարցում, որը օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկները, թեթևացնում և նիհարեցնում։ Թեյի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
- 4 պարկ խտուտիկի (dandelion) թեյ
- 0,5 բաժակ լոռամրգի հյութ (cranberry)
- 3 կիտրոնի հյութ
- 4 բաժակ ֆիլտրացված ջուր։
Պատրաստել խտուտիկով 2 բաժակ թեյ։ Այն թողնել, որպեսզի լավ թրմվի։Ավելացնել լոռամրգի հյութը, ապա 4 բաժակ ջուրն ու կիտրոնի հյութը ու լավ խառնել։ Թեյը պատրաստ է։
Այս բաղադրատոմսն օգնում է, քանի որ և լոռամիգը, և կիտրոնը պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C, որոնք հանդես են գալիս որպես միզամուղ և խթանում են նյութափոխանակությունը։
Խտուտիկը հարուստ է կալցիումով, երկաթով, կալիումով։ Այն նաև պարունակում է վիտամին C, A, B6, K։ Վիտամին B6-ը ևս խթանում է նյութափոխանակությունն ու հանդես գալիս որպես միզամուղ։ Այն մաքրում է նաև արյունը, նվազեցնում է նաև Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը՝ պաշտպանելով ուղեղի նեյրոնները։ Խտուտիկն օգտակար է նաև մաշկի, աչքերի, թոքերի և բերանի հյուսվածքների առողջության համար։