Մաշա Մնջոյանը՝ ավստրալական «X-Factor» նախագծին մասնակցելու խնդիրների և Սիդնեյում համերգներով հանդես գալու մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ն առաջինն է պատմել է, որ երգչուհի Մաշա Մնջոյանը, ով մայիսի 14-ին Ստոկհոլմում կայացած «Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստներից մեկն էր, մրցույթի ավարտից հետո հայաստանյան պատվիրակության հետ չի վերադարձել Հայաստան, այլ գնալով Մոսկվա՝ անմիջապես մեկնել է Սիդնեյ, ուր պետք է մասնակցեր ավստրալական «X-Factor» նախագծին:
Մաշա Մնջոյանը դեռ շարունակում է մնալ այնտեղ, կրկին Life.panorama.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ այս պահին նախագծին մասնակցելու համար մուտքի արտագրի հետ կապված խնդիրներ ունի.
«Անկեղծ ասած՝ դեռ սպասում եմ վերջնական որոշման, քանի որ խնդիրներ առաջացան մուտքի արտագրման հետ: Իմ ներկայիս վիզան թույլ չի տալիս հանդես գալ իրենց հանրային հեռուստատեսությամբ, իսկ «X-Factor» նախագիծը վեց շաբաթ տեւողություն ունի, որը ցուցադրվում է այստեղի կենտրոնական հեռուստաալիքով: Այս պահին շարունակվում են բանակցություններ ընթանալ գլխավոր պրոդյուսերի հետ, քանի որ վիզայի ձեւը փոխել ուղղակի հնարավոր չէ. առայժմ հույսով սպասում եմ»,- նշեց Մաշան ու պատմեց, որ սպասման ընթացքում ժամանակը հենց այնպես չի վատնում, փոխարենը պատրաստվում է Սիդնեյում համերգներով հանդես գալ.
Շարունակությունը` այստեղ: