Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել էլեկտրոնիկայի խանութի պահեստում հայտնաբերված օձին
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 5-ին, ժամը 11.18-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Թեյշեբաինի փողոցի թիվ 1 հասցեում օձ է հայտնաբերվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ օձը հայտնաբերվել է Թեշեբանի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Վի-Էլ-Վի էլեկտրոնիքս»-ի պահեստում:
Փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք: