Քիմ Քարդաշյանը պատասխանել է իրեն ուղղված մեղադրանքներին (ֆոտո)
LifestyleԶուր է Քիմ Քարդաշյանը համոզում իր հետևորդներին, որ իր նկարներում չի օգտագործում Photoshop։ Հանրությունը հերթական անգամ նրան մեղադրել է վիզուալ խաբեության մեջ։ Այս անգամ պատճառը երգչուհի Ֆերգիի M.I.L.F. երգն է, որտեղ նկարահանվել է նաև Քիմ Քարդաշյանը։
Նկարահանումների համար Քիմը ընտրել է գոտկատեղի բարակությունը ընդգծող հագուստ։ Դա սոցցանցերում առաջացրել է բուռն քննադատություններ։ Քիմին մեղադրում են այն բանում, որ նրա գոտկատեղը ֆոտոշոփով նեղացված է։ Ի պատասխան մեղադրանքների, Քիմը իր Snapchat-ում նկար է տեղադրել, որտեղ ցուցադրել է պիլատեսով զբաղվելու իր վարժասարքը։
«Առանց հանգստյան օրերի», -մեկնաբանել է նկարը 35-ամյա հեռուստաաստղը։ Ի դեպ, Քիմը մշտապես տեղեկացնում է իր հետևորդներին, թե ինչպես է վերադարձրել նախկին կազմվածքը երկրորդ երեխայի ծնունդից հետո։



