Վրաերթ Հրազդանում. 7-ամյա երեխան մահացել է
SocietyԿոտայքի մարզում երեկ ժամը 20:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վանիկ Սարգսյանը իր վարած ВАЗ 2104 մակնիշի T 716 CB 78 ՌԴ համարանիշի ավտոմեքենայով Հրազդան միկրոթաղամասի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա Արմեն Ղամբերյանին:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Երեխան տեղում մահացել է։ Աղբյուրը հայտնում է, որ քննիչի որոշմամբ նշանակված բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ վարորդը ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) 0,65 աստիճանի վիճակում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Տեսանյութում կա բռնության տեսարան, նյարդերից թույլ մարդկանց և անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել։