Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վրացին, Լարսն ու հայկական վիճակագրությունը

Analysis

Վերին Լարսը տարբեր պատճառներով այնքան ժամանակ փակ կլինի, քանի դեռ Հայաստանում չի ավարտվել բերքահավաքը: Մի օր սողանք կլինի, մյուս օրը քարեր կթափվեն և այսպես շարունակ: Հիմա, երբ արդեն քարերը ճանապարհից հեռացվեն, կրկին սողաքնքներ կսկսվեն: Նման պատկեր է լինում նաև ձմռանը, մասնավորապես ամանորյա տոներից առաջ, երբ հայ գործարարները փորձում են հայկական ապրանքներ հասցնել Ռուսաստան:

Այսպես եղել է միշտ, բայց հայերը, չգիտես ինչու, կրկին նստել են թախտին ու սպասում են իրենց բախտին: Ոմանք էլ հույս ունեն, որ հրաշքը տեղի կունենա ու իրենց պտուղ-բանջարեղենը Ռուսաստան կհասնի: Ո՛չ, մեկ անգամ ևս, ո՛չ: Հիմա տեղին կլինի կրկին հիշեցնել անցած պատմությունները, երբ վրացին իր հերթին է սկսել մատների վրա խաղացնել հայերին: Հայերը, սեփական այլընտրանքային ուղիները որոնելու և գտնելու փոխարեն, իրենց հույսը դրել են վրացու թասիբի վրա, թե հարևան Վրաստանը Հայաստանին չի քաշի: Քաշելն էլ ո՞նց է լինում: Նա էլ հենց դրա վրա է գումար աշխատում ու միշտ էլ կքաշի, քանի դեռ հավատում ենք, թե ամեն ինչ լավ է լինելու...

Ու եթե մի օր էլ քարի փոխարեն ամառվա կեսին Լարսի ճանապարհին մի քանի մետր ձյուն թափվի երկնքից, էլի չզարմանաք: Սա էլ ճիշտ և ճիշտ «վրացական դիվանագիտություն» ասվածին նման կլինի: Ինչպես միշտ, նրանք կրկին դարան մտած սպասում են, թե երբ հարմար պահ կլինի, որ մի քար էլ իրենք վերցնեն ու հային վնաս հասցնեն:

Բա ի՞նչ, կարծում եք՝ վրացին ձեռքերը ծալած պետք է նստի ու սպասի, որ հայը պարծենա, թե այսքան տոննա ծիրան կամ կեռաս է կարողացել արտահանել Ռուսաստան: Հայ գործարարները, եթե իրենց ախորժակները մի քիչ մեղմեն ու մի քիչ էլ ապագայի մասին մտածեն նման անելանելի իրավիճակում չեն հայտնվի: Հետաքրքիրն այն է, որ Լարսը ճիշտ փակվում է այն ժամանակ, երբ բեռնավորված մեքենաները հասնում են Վրաստան: Զարմանալի զուգադիպություն է, չէ՞:

Թե նման իրավիճակում հայ վիճակագիրները մրգի արտահանման մասով ինչ թվեր կնկարեն, դեռ պարզ չէ, բայց, որ իրական պատկերը բավական տխուր է, փաստ է: Հայ սպառողի համար շուկայում մրգի գինը չի իջնում, որովհետև չի հերիքում, իսկ ռուս սպառողն էլ մնացել է հայկական մրգին կարոտ: Հիմա վրացին հավանաբար նստած նոր անեկդոտ է հորինում, թե հայը որոշել էր ռուսական 170 միլիոնանոց շուկան սեփական պտուղ-բանջարեղենով լցնել: Կլցնի, բա ի՞նչ կանի...

Այնպես որ, ինչպես ժողովուրդն է ասում, ներսից մերինների աչքն ենք հանում, դրսից էլ դրսինների, բայց կարևորը՝ հայոց վիճակագրությունը ողջ լինի, ինքը հո վնասները չի՞ հաշվում: Հաշվում է լոկ ծառերը ու դրա վրա աճած բերքի միջին ցուցանիշները, բայց թե դրանից որքանն ուր գնաց, որտեղ թափվեց ու ինչքան վնաս պատճառեց գյուղացուն, արդեն նրանց գործը չէ: Կարևորը, որ հաշվետու տարում դրական ցուցանիշ լինի: Նրանք էլ դրա համար են աշխատավարձ ստանում, իսկ Լարսը փակվելու կամ բացվելու ժամանակ ում գրպանն ինչքանով է դատարկվում, վիճակագրության խնդիրը ո՛չ եղել է, ո՛չ էլ կլինի …

Ա.Գրիգորյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards