Yerevan, 04.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Եվրո 2016». Բե՞յլ, թե Ռոնալդու: Պորտուգալիա-Ուելս

Sport

 «Եվրո 2016»-ը քայլ առ քայլ մոտենում է եզրագծին: Մնացել է ընդամենը 3 հանդիպում, և պարզ կդառնա առաջնության հաղթողը: Կիսաեզրափակիչ առաջին խաղը Պորտուգալիայի և Ուելսի ազգային ընտրանիների հանդիպումն է, որտեղ կիմանանք առաջին հաջողակի անունը:«Արմենպրես»-ը ներկայացնում է կիսաեզրափակիչ առաջին դիմակայության նախախաղային տեսությունը:

Պորտուգալիայի ազգային հավաքական:  «Եվրո 2016»-ում Պորտուգալիայի հավաքականի ցուցադրած ֆուտբոլը մի շարք խոսակցությունների առիթ է տալիս: Դեռ չի եղել ոչ մի հանդիպում, որտեղ Ֆեռնանդու Սանտուշի խաղացողները նկատելի առավելություն ունենան և մրցակցին գերազանցելու հաշվին անցնեն հաջորդ փուլ: Այնուամենայնիվ, այս  հավաքականի կազմում յուրաքանչյուր հանդիպման ընթացքում հայտնվում է մի ֆուտբոլիստ և իր վրա վերցնում առաջատարի պարտականությունները: Այս ամենը, իհարկե, խոսում է այն մասին, որ «եվրոպական բրազիլացիներն» իրենց կազմում ուն են ֆուտբոլիստներ, ովքեր միայնակ էլ կարող են վճռել մրցավեճի ելքը:

Հաղթահարելով խմբային փուլի արգելքը՝ Պորտուգալիան 1/8 եզրափակիչում`  չհամարվելով դիմակայության ֆավորիտ, Խորվաթիայի հետ խաղում, այնուամենայնիվ հասավ ցանկալի արդյունքի: Քառորդ եզրափակիչում Լեհաստանի հավաքականի դեմ խաղն ավելի քան բարդ ստացվեց Ֆեռնանդու Սանտուշի թիմի համար: Արդեն 2-րդ րոպեին Պորտուգալիան հայտնվեց հետապնդողի կարգավիճակում: Եթե չլիներ երիտասարդ Ռենատու Սանշեշը, դժվար է պատկերացնել, թե ինչպես Պորտուգալիան կկարողանար խաղի ընթացքում փոխել մրցավեճի վերջնական ելքը: Սանշեշը հիանալի գոլով կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը: Հետագայում թիմերը հիմնական և լրացուցիչ ժամանակում ոչինչ չկարողացան անել, և հանդիպումն ավարտվեց 11-մետրանոց հարվածաշարով, որտեղ հաջողությունը ուղեկցեց Պորտուգալիային: Կիսաեզրափակիչում շատ բան կախված կլինի Պորտուգալիայի հավաքականի հարձակման առաջատար Քրիշտիանու Ռոնալդուից: Նրան խաղադաշտում կդիմագրավի «Ռեալ»-ում ամենահզոր թիմակիցը` Գարեթ Բեյլը:

«Ռոնալդուն օրինակ է մեր թիմում բոլոր ֆուտբոլիստների համար: Ինչպես է նա աշխատում մարզումների ժամանակ, ինչպես է շփվում խաղընկերների հետ. դա պարզապես անհավանական է:  Ինչ վերաբերում է մեր մրցակից Ուելսին, ապա նրանք հիանալի առաջնություն են անցկացնում: Ես Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիս Կոուլմանի մեծ երկրպագուն եմ»,-ասել է Պորտուգալիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանտուշը:

Ուելսի ազգային հավաքական: Այն, ինչ արեցին Ուելսի հավաքականի ֆուտբոլիստները «Եվրո 2016»-ում կարել է բնութագրել ընդամենը մեկ բառակապակցությամբ` «անհավանական ֆուտբոլ»: Առաջին անգամ մասնակցելով այսպիսի մեծ մրցաշարի՝ եվրոպական համեստ հավաքականը առաջին իսկ օրվանից սկսեց կայուն ու հստակ քայլերով գծել իր ճանապարհը: Բացի այն, որ թիմում առկա են համաշխարհային ֆուտբոլի գերաստղեր, նկատվում է նաև կազմակերպված թիմային խաղ: Առաջնության մեկնարկից առաջ բազմաթիվ երկրպագուներ կես կատակ կես լուրջ ցանկանում էին Քրիշտիանու Ռոնալդուին և Գրեթ Բեյլին տեսնել խաղադաշտում` միմյանց դեմ պայքարելիս: Այս հանդիպումը երկու առաջատար ֆուտբոլիստների՝ միմյանց դեմ պայքարը տեսնելու յուրահատուկ հնարավորություն է:

 «Եվրո 2016»-ի խմբային փուլը հաղթահարելուց հետո Ուելսի հավաքականը 1/8 եզրափակիչում մեծ դժվարությամբ կարողացավ հաղթանակի հասնել Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչ հանդիպումը ֆանտաստիկ ընթացք ունեցավ և՛ երկրպագուների, և՛ Ուելսի հավաքականի ֆուտբոլիստների համար: Տիրելով առավելությանը՝ Բելգիայի ընտրանին բացեց հանդիպման հաշիվը, սակայն հետագայում Ուելսի ընտրանուն կանգնեցնել չկարողացավ: Բեյլն ու ընկերները մեկը մյուսի ետևից 3 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը և արարեցին Ուելսի պատմության մեջ ամենամեծ ֆուտբոլային սխրանքը: Պորտուգալիայի հետ դիմակայությունը պայքար է այս պահին գրեթե հավասար երկու հավաքականների միջև:

«Երբ ես վերադարձա թիմի մարզաբազա քառորդ եզրափակիչ հանդիպումից հետո, տեսա, որ թիմի բոլոր ֆուտբոլիստները պատրաստվում էին հաջորդ հանդիպմանը: Այս ամենն ինձ շատ է ուրախացնում: Մեզ համար այս ամենը նոր է, սակայն մենք սա էլ կհաղթահարենք: Մեզ սպասում է հերթական հանդիպումը, և մենք պետք է հավատանք մեր ուժերին ու առաջ շարժվենք»,-ասել է Ուելսի ընտրանու գլխավոր մարզիչ  Քրիս Կոուլմանը:

Պորտուգալիա-Ուելս:  Ուելսի և Պորտուգալիայի հավաքականները միմյանց միջև անցկացրել են 3 պաշտոնական հանդիպում: Իր ակտիվում 2 հաղթանակ ունի Պորտուգալիան, մեկը՝ Ուելսը: Պորտուգալիայի հավաքականի կազմում որակազրկման պատճառով հանդիպմանը չի մասնակցի Ուիլյամ Կարվալյուն, իսկ ահա Ուելսի ընտրանուն չեն կարողանա օգնել Արոն Ռեմզին և Բեն Դեվիսը: Հանդիպման գլխավոր մրցավարն է Յունաս Էրիկսոնը: Մրցավեճը կայանալու է Լիոնում և սկսվելու է Երևանի ժամանակով`ժամը 23:00-ին:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank