Նավթը շարունակում է էժանանալ Brexit-ի պատճառով
EconomicsՆավթի գինը շարունակում է նվազել նախօրին տեղի ունեցած ուժեղ անկման հետևանքով, քանի որ շուկայում պահպանվում են մտավախությունները, որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու որոշումը (Brexit) կհանգեցնի հումքի շուկայում պահանջարկի նվազման:
Այսպես, առավոտյան Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գները նվազել են 0,33%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 47,80 դոլար, WTI ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գները նվազել են 0,47%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 46,38 դոլար:
Նավթի արժեքի վրա ազդում է նաև դոլարի ամրապնդումը, հայտնում է korrespondent.net-ը: