Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Համացանցում տարածված Կազանյան փաստաթուղթը կեղծ է. Ս. Շաքարյանց

Interview

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով՝ համացանցում հայտնված Կազանյան փաստաթղթի տարածումը կեղծիք է, քանի որ նման կարգի փաստաթուղթը երբեք որևէ մեկը չի կարող հրապարակել, բայց թե ում է դա ձեռնտու եղել, վերջինիս առանձնապես չի հետաքրքրում:

Քաղաքագետը Orer.am-ի հետ զրույցում ասաց,որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին՝ Սանկտպետերբուրգյան հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից կարելի է հանգել այն եզրակացության, որ Ռուսաստանի նախագահն առաջարկում է բանակցությունները վերադարձնել 2001-ական թվականներ, բայց Ս. Շաքարյանցի կարծիքով առավել կարևոր է բանակցությունների ընթացքը տեղափոխել պատմաիրավական հարթություն և ցույց տալ, թե պատմության ընթացքում երբևէ ինչ-որ մի տեղ եղե՞լ է Ադրբեջան կոչվող պետություն, թե՞ ոչ:

«Ինչ վերաբերում է Կազանյան փաստաթղթի հրապարակմանը, ապա, եթե մարդիկ այդքան քաջ են, ապա թող Մադրիդյան սկզբունքների մասին փաստաթուղթը նույնպես հրապարակեն»,- ասում է Ս. Շաքարյանցը:

Խոսելով համացանցում շրջանառվող այդ պսևդոփաստաթղթի մասին՝ նա նշեց, որ դրա հրապարակման հիմնական նպատակն այն է, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե բանակցային սեղանին դրված փաստաթղթի ռուսական՝ Կազանյան տարբերակն ավելի վատն է, քան ամերիկյանը, այսինքն՝ Մադրիդյան տարբերակը:

«Դրանով փորձ է արվում կասկածներ հարուցել հայ-ռուսական հարաբերությունների ապագայի հանդեպ: Այնինչ, եթե հավատանք 2011 թվականին Լավրովի կողմից արտահայտած մտքերին, ապա Կազանյան փաստաթուղթը որևէ կետով չի տարբերվում Մադրիդյան սկզբունքներից, պարզապես դրան ավելացված է զինված միջադեպերի հետաքննման մեխանիզմների հնարավորությունը, որոնք Ադրբեջանի կողմից ժխտվել են 2011-ին՝ Կազանյան հանդիպման ժամյանակ: Սա է հիմնական տարբերությունը Կազանյան և Մադրիդյան սկզբունքների միջև»,- ասում է Ս. Շաքարյանցը:

Քաղաքագետի խոսքով՝ բացի այդ, Կազանյան փաստաթղթում եղել է նաև դիպուկահարներին առաջնային գծից հետ քաշելու սկզբունքը, որին կրկին դեմ է եղել Ադրբեջանը, սակայն այն, ինչ հիմա Կազանյան փաստաթղթի անվան տակ ներկայում հրապարակվում է, կարող է ընդամենն իրավիճակային նշանակության տեքստ լինել, որոնք որպես աշխատանքային տարբերակներ հավանաբար կազմվել են Երևանում:

«Կազանյան փաստաթուղթը չի ընդունվել, քանի որ Ալիևն այն նախաստորագրելուց հետո՝ հաջորդ օրը, 10 նոր նախապայման ներկայացրեց: Դրա պատճառով է պախարակվել այդ փաստաթուղթը: Ինչ վերաբերում է հարցին, որ ներկայում Կազանյան փաստաթուղթ են կրկին ուզում պարտադրել, ապա նորից եմ կրկնում, որ այն ոչնչով չի տարբերվում Մադրիդյան փաստաթղթից: Ինչ վերաբերում է դեպքերի հետաքննման մեխանիզմների ստեղծմանը, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահները նույնպես կողմ են արտահայտվել այդ մեխանիզմների ստեղծմանը: Բայց այս պահին ոչ ոք էլ չի չի կարող ասել, թե իրականում բանակցությունների ժամանակ ինչ է առհասարակ քննարկվում»,- ասում է Ս. Շաքարյանցը:

Փաստորեն, հայտնի է ընդամենը մեկ մոտեցում, այն է՝ Պուտինի կողմից արտահայտած միտքը, որ պետք է բանակցությունները վերսկսել 2001-ից, ինչը նշանակում է անցում կատարել պատմաիրավական սկզբունքին:

«Համարում եմ, որ ՌԴ նախագահը դա ասել է ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլև Իլհամ Ալիևին: Մենք պետք է սպասենք մինչև օգոստոս և տեսնենք, թե այն խոստումները, որոնք տրվել են, շարունակական բնույթ ունե՞ն, թե՞ ոչ և ընդհանրապես ինչ ընթացք են ստանում: Մինչ այդ, եթե մեկը փորձի մեկ այլ բան հայտարարել, ապա կարող եք իմ անունից փոխանցել, որ ինքը հորինող կենդանի է, ոչ թե փորձագետ: Փորձագետը, որը որևէ պաշտոնական աշխատանք չի կատարում, չի կարող որևէ փաստաթուղթ անգամ նայել, էլ չենք խոսում այն հրապարակելու մասին»,- ասաց Ս. Շաքարյանցը:

Քաղաքագետի կարծիքով՝ ԼՂՀ հարցը պատմաիրավական հարթություն տեղափոխելուն Ալիևը կրկին դեմ կարտահայտվի, քանի որ այդ դեպքում նախ՝ պետք է պատասխանել այն հարցին, թե ընդհանրապես Ադրբեջանն ինչ իրավիճակում է եղել այն ժամանակ և ընդհանրապես ում կողմից էր ճանաչված եղել և այլն:

Խոսելով հայկական կողմի ազատագրած հողերը բռնազավթած կողմին հանձնելու շուրջ խոսակցությունների մասին՝ նա նշեց, որ Լ. Տեր-Պետրոսյանը 1993թ. նույնպես փաստաթուղթ է ստորագրել, որով համաձայնել է հանձնել ազատագրված հողերը: Ավելին, նույնիսկ պատվիրակներ է ուղարկել անգամ Լաչինի միջանցքը հանձնելու շուրջ բանակցելու համար, բայց 1993-ին Ադրբեջանսում տեղի ունեցած հեղաշրջման հետևանքով հայկական կողմը իրավիճակի փոփոխության և կոնֆլիկտի հետագա սրումից խուսափելու համար հրաժարվել է կատարել ստանձնած պարտականությունները.

«Դրանից հետո արդեն բանակցությունները շարունակվել են 1994թ., երբ Հեյդար Ալիևը փորձեց ռազմական նոր գործողություններ սկսելով փոխել իրավիճակը, սակայն չկարողանալով որևէ բան փոխել՝ ստիպված եղավ կնքել հայտնի Բիշքեկյան արձանագրությունը, որի հիման վրա էլ կնքվել է հրադադարի պայմանագիրը: Սա է իրական պատմությունը, ոչ թե այն, որը հորինել են և պատմում են»,- ասաց Ս. Շաքարյանցը:

Ա. Գրիգորյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor