Անջելինա Ջոլիին զայրացրել է Բրեդ Փիթի զանգը Ջենիֆեր Էնիսթոնին
LifestyleԱնջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարաբերությունները կրկին սրվել են։ Ըստ տարածված լուրերի, Բրեդ Փիթը զանգահարել է նախկին կնոջը՝ Ջենիֆեր Էնիսթոնին, ինչն առաջացրել է Անջելինա Ջոլիի զայրույթը։
In Touch ամսագիրը գրել է, որ երբ Ջոլին հանգստանում էր առանձին, իմացել է, որ Փիթը զանգահարել է Էնիսթոնին։ Փիթը զանգահարել է Էնիսթոնին, որպեսզի ցավակցեր նախկին կնոջ մոր մահվան կապակցությամբ։
Փիթը չի կարծել, թե սխալ քայլ է անում։ Սակայն Ջոլիի համար դա միջուկային ռումբի էր նման և նա մեղադրել է Փիթին իր մեջքի ետևում Էնիսթոնի հետ խոսելու մեջ։
Անջելինա Ջոլին վախենում է, որ նրանք կարող են վերամիավորվել։ Փիթն իր հերթին ուղղակի զարմացած է մնացել Ջոլիի արձագանքից, քանի որ կարծում էր, որ Ջոլի-Էնիսթոն պատերազմը վաղուց արդեն ավարտվել ու թաղվել էր, գրում է Hollywood Լife-ը։