Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործում 13 կասկածյալ է ներգրավվել
SocietyՍտամբուլի Շիշլի թաղամասում հայ ոսկերիչ Հակոբ Դեմիրջիի տան վրա հարձակման գործով նոր զարգացում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Սաբահ» պարբերականը, գործում 13 կասկածյալ է ներգրավվել: Պարզվել է, որ թալանչները ստամբուլահայի տուն են մտել այնտեղ ծառայող կնոջ օգնությամբ և գողացել մեկ միլիոն թուրքական լիրա (շուրջ 340 հազար ԱՄՆ դոլար) արժողությամբ իրեր:
Փետրվարի 6-ին Շիշլիի Ջումհուրիեթ փողոցիտներից մեկում բնակվող հայ 85-ամյա ՀակոբՅաքուփ Դեմիրջիի և 79-ամյա Սեդա ԱիդաԴեմիրջիի տան վրա հարձակում էին գործել ևտանից վերցրել թանկարժեք իրեր ու գումար:Կատարվածի մասին ահազանգել էր տանաշխատողը, ով հերթական անգամ եկել էրպոլսահայ զույգի տուն, սակայն դուռը նրաառջև ոչ ոք չէր բացել: Հակոբ Դեմիրջի նմահացել էր, իսկ նրա կնոջը հոսպիտալացրելէին:
Հանցագործությունից հետո թուրքական ոստիկանությունը հետաքննություն էր սկսել հարձակվողներին հայտնաբերելունպատակով: Տարածքի տեսախցիկների ձայնագրություններից իրավապահները կարողացել էին իմանալ նրանց դեմքերը: Հայտնիէր դարձել նաև, որ հարձակում իրականացրած երեք անձինք մեքենա էին վարձել և Ստամբուլից ուղևորվել էին Տրապիզոն: Հենցայդտեղ էլ ոստիկանությունը նրանց ձերբակալել է: Հանցագործները կեղծ փաստաթղթերով նպատակ են ունեցել Տրապիզոնիցգողոնով փախչել Վրաստան: Ձերբակալվել են նաև Ստամբուլում հանցագործության իրականացմանն աջակցած, մեքենա վարձածև արտասահման փախչելու հարցում նրանց օգնած 5 անձինք:
Փետրվարի 10-ին Տրապիզոնի հանրապետական դատախազությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ հարձակումիրականացրածները ՀՀ քաղաքացիներ են: Ձերբակալված 8 անձանցից 5-ը կանայք են, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ: Նրանք են՝Արթուր Ա., Արամ Ե., Սերգեյ Բ., Մարիաննա Ե., Լիդա Բ., Նարգիզ Բ., Արմինե Մ., Քրիստինա Մ.: Տեղեկությունը, որձերբակալվածների շարքում կան ՀՀ քաղաքացի ներ, հաստատել է ՀՀ ԱԳՆ-ն: «Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելուհնարավորությունները սահմանափակված են դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով»,- ասել է ԱԳՆխոսնակ Տիգրան Բալայանը: