Քեյթլին Ջենները կորցնում է լսողությունը
LifestyleԶգացվում է, որ 66-ամյա Քեյթլին Ջենների տարիքը իրեն զգացնել է տալիս, որքան էլ հայտնի տրանսգենդեր-կինը չփորձի իրեն ցույց տալ անհոգ և ուրախ։ Հայտնի է դարձել, որ Քեյթլին Ջեները արագորեն կորցնում է լսողությունը և արդեն ստիպված է լսողության սարք կրել։
Պապարացիները նկարել են Քեյթլինին, երբ նա գնում էր գնումների։ Նկարում երևում է նրա լսողության սարքը։ Ի դեպ, մոտ մեկ տարի առաջ կին դարձած Քեյթլին Ջենները, որը նույն ինքը` նախկին օլիմպիական չեմպիոն Բրյուս Ջեններն է, նախկինում էլ բողոքել է լսողության խնդիրներից, ինչը կապված էր նրա` սպորտսմենի կարիերայի և ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ։
Հիշեցնենք, որ Բրյուս Ջենները ամուսնացած է եղել Քրիս Ջեների (նախկինում՝ Քարդաշյան) հետ 23 տարի։ Նրանք ունեն երկու դուստր՝ Քենդալը և Քայլին։ Կնոջից բաժանվելուց հետո Բրյուսը վիրահատության ենթարկվեց, հայտարարեց, որ ինքը կին-տրանսգենդեր է և իրեն նոր անուն ընտրեց՝ Քեյթլին։