Երգչուհի Սիարան ամուսնացել է (լուսանկարներ)
LifestyleՀայտնի ամերիկյան երգչուհի Սիարան իր հաստատուն «այո՛»-ն է ասել վաղեմի ընկերոջը` ֆուտբոլիստ Ռասել Ուիլսոնին, ում հետ ամուսնացել է երեկ` Լիվերպուլի գեղատեսիլ անկյուններից մեկում:
Ինչպես նշում է Tatler-ը, աստղային զույգի հարսանեկան արարողությունը կայացել է Պետֆորտոնյան դղյակում, որտեղ հավաքվել են նորապսակների ամենամոտ բարեկամներն ու ընկերները:
Սիարան ու Ուիլսոնն արգելել են հյուրերին արարողության վերաբերյալ որևէ լուսանկար կամ տեսանյութ հրապարակել սոցկայքերում: Սակայն փեսացուն առաջինն է խախտել իր իսկ կողմից սահմանված արգելքը` գեղեցկուհի կնոջ հարսանեկան լուսանկարը տեղադրելով Instagram-ի իր էջում:
Հայտնի է, որ Սիարան կրել է Roberto Cavalli հարսանեկան զգեստ:






