Հայաստանի միջպետական մայրուղու անբարեկարգ հատվածում սկսվում են հիմնանորոգման աշխատանքները
SocietyՄարտունի-Վարդենիս- ԼՂՀ սահման միջպետական ավտոճանապարհի 6.5-10.8 կմ հատվածում հուլիսի 8-ից մեկնարկում են հիմնանորոգման աշխատանքները, որով պայմանավորված` հնարավոր են երթևեկության հետ կապված որոշակի դժվարություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը: