Ոսկու գինն աճում է համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի նվազման ֆոնին
EconomicsՀուլիսի 7-ին ոսկու արժեքն աճել Է՝ շարունակելով գտնվել 2014 թվականից ի վեր առավելագույն մակարդակներում՝ համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի նվազման ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երեւանի ժամանակով 09.56-ի դրությամբ Նյու Յորքի Comex սակարանում ոսկու՝ օգոստոսի ապառնագրերի գինն աճել Է 3,6 դոլարով կամ 0,26 տոկոսով՝ ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց մինչեւ 1370,60 դոլար: Արծաթի՝ սեպտեմբերի ապառնագրի արժեքը բարձրացել Է 0,13 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց մինչեւ 20,23 դոլար:
Հուլիսի 6-ին ոսկու արժեքն աճել Է՝ հասնելով 1378 դոլարի նշագծին, ինչն առավելագույնն Է 2014 թվականի մարտի 17-ից ի վեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: