Yerevan, 29.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում շարունակվում են սկրինինգային և առողջապահական ծրագրերը

Society

Բնակչությանն առողջ պահելուն ուղղված ծրագրերի շրջանակում Հայաստանում 2015թ. սկզբից մեկնարկած «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրով «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից անցած տարի իրականացվել է շուրջ 697 հազար սկրինինգային հետազոտություն: ՊԱՊ թեստի հետազոտության արդյունքներով շուրջ 6.5% դեպքերում արձանագրվել են բջջաբանական տարբեր աստիճանի  շեղումներ։ Շաքարային դիաբետի սկրինինգի արդյունքներով  նորմայից շեղումները կազմել են շուրջ 7.4%, իսկ զարկերակային գերճնշման սկրինինգի արդյունքում` շուրջ 9.0%: Այն քաղաքացիները, որոնց մոտ նորմայից շեղումներ են հայտնաբերվել, ընդգրկվել են ռիսկային խմբերում` վերջնական ախտորոշման հաստատման նպատակով:   

2016թ. հունվար-մայիս ամիսներին կանանց շրջանում իրականացվել է 18,870 ՊԱՊ թեստի հետազոտություն: Նույն ժամանակահատվածում 53,372  քաղաքացու մոտ կատարվել է արյան մեջ քաղցի գլյուկոզի հետազոտություն, 79,751 քաղաքացի անցել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ։ Բացի այդ, 36-38 շաբաթական հղիություն ունեցող կանանց շրջանում իրականացվել է մեզի և արյան 5,782 երրորդ հետազոտություն:

Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Միաժամանակ, օգտագործելով գովազդի տարբեր հարթակներ, շարունակվում է ծրագրի հանրային իրազեկումը Երևանի և մարզերի բնակչության շրջանում։ 

Նշենք նաև, որ ծրագրի նկատմամբ շարունակաբար մշտադիտարկում է իրականացվում:

«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում 2016թ. առաջին կիսամյակում Երևանի և մարզերի 15 բժշկական կազմակերպություններ համալրվել են արգանդի պարանոցի նախաքաղցկեղային իրավիճակների վարման համար նախատեսված բժշկական և ախտորոշիչ սարքավորումներով:

Հիշեցնենք, որ առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների` դիաբետի, հիպերթենզիայի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային այս  ծրագրում երեք տարվա ընթացքում կընդգրկվի  բնակչության խոցելի խմբերի 50-60 տոկոսը։

Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում  նաև ավարտել է «Առողջապահական համակարգի գործունեության գնահատում» և «Առողջապահության ազգային հաշիվներ» զեկույցների մշակման համար իրականացվող տնային տնտեսությունների հետազոտությունները:

2016 թվականի փետրվարի 6-ին շահագործման է հանձնվել Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նորակառույց շենքը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում  շահագործման են հանձնվել  նաև Արագածոտնի մարզի Բյուրական, Լոռու մարզի Ուռուտ, Վայոց ձորի մարզի Շատին, Արարատի մարզի Մխչյան և Լանջազատ համայնքների նորակառույց ամբուլատորիաները: 

2016 թվականի հունիսից մեկնարկել են Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման շինարարական աշխատանքները:

Ավարտին են մոտենում ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման, այդ թվում` ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ու ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքները։ Միաժամանակ կենտրոնի բժիշկ-մասնագետները վերապատրաստվում են Գերմանիայի Դաշնության Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական կլինիկայում: Երկրորդ կիսամյակում կմեկնարկեն Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի Ճառագայթային բուժման կենտրոնի, ինչպես նաև Սևանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի կառուցման աշխատանքները:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia