Սիրված եւ ճանաչված երգիծաբան, շոումեն Միշա Գալուստյանը կնոջ՝ Վիկտորիա Գալուստյանի հետ իր հանգիստն է վայելում Իտալիայում։ Զույգն այս օրերին Վենետիկում է, որտեղ հուլիսի 7-ին Վիկտորիան նշում է ծննդյան 30-ամյա հոբելյանը։
Միշան Instagram-ում հրապարակել է կնոջ հետ արված սելֆին եւ շնորհավորել նրան.
«Ծնունդդ շնորհավոր, սիրելիս»,- գրել է դերասանը։
Իսկ Վիկտորիան հայտնել է, որ իդեալական ծննդյան օր է անցկացնում եւ դրա համար շնորհակալություն է հայտնել ամուսնուն։
Նշենք, որ հուլիսի 7-ը սովորական օր չէ զույգի համար։ Այս օրը ոչ միայն ծնվել է Վիկտորիան, այլեւ նրանց երջանիկ ընտանիքը (2007-ին)։