Թաթարստանում փեսացուն բեռնատարով եկել է հարսնացուի հետևից (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleTert.am-ը գրում է.
Թաթարստանի Ակտանըշի մարզում ամուսնացել է բեռնատարի վարորդ Իլնար Մանոնովը, ով իր հարսնացուի հետևից գնացել է երեք բեռնատարից կազմված հարսանեկան թափորով, հաղորդում էMeduza.io-ն։
Նշվում է, որ Իլնար և Ալիա Մանոնովների հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 28-ին, իսկ տեսահոլովակը հրապարակվել է 2016 թվականի հուլիսի 1-ին։ Տեսահոլովակը նկարահանել է փեսացուի նախկին ուսուցիչ Այդար Նազիմովը, որը և հրապարակել է այն։
Տեսահոլովակում փեսացուն ժապավեններով ու ծաղիկներով զարդարված երեք բեռնատարից կազմված հարսանեկան թափորով հարսնացուին վերցրել է գյուղից, ինչից հետո նրանք ուղևորվել են ՔԿԱԳ (Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն)։


