Երևանի քաղաքապետարանում սպառիչ պատասխան է տրվել «Թեժ գծով» ստացված հեռախոսազանգերին
SocietyԵրևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով հունիսի 27-ից հուլիսի 03-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 179 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 155-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 24 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 88 հեռախոսազանգ, որոնցից 71-ին լուծում է տրվել, իսկ 17-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: