Ասում են, որ երջանկությունը փողի մեջ չէ, սակայն մենք այնուամենայնիվ ցանկանում ենք հնարավորինս շատ փող ունենալ: Որոշ մարդիկ լավ գիտեն, թե ինչպես աշխատել այնքան գումար, որպեսզի ապահովեն ոչ միայն իրենց, այլև իրենց թոռներին ու ծոռներին: Մինչդեռ այլք անգամ ծայրը ծայրին չեն կարողանում հասցնել: Անդրեյ Մակրիցայի ու Ալեքսանդր Գոլդենբերգի գրքում առանձնացված են որոշակի տարբերություններ աղքատների ու հարուստների միջև: Այս մտքերի մի մասը գուցե կարծրատիպային են, բայց կան և այնպիսի մտքեր, որոնք արտացոլում են ճշմարտությունը:
Հարուստը խնայում է իր միջոցներն ու ժամանակը:
Աղքատը մինչև վերջին կոպեկը ծախսում է աշխատածը, իսկ հարուստը գործի մեջ է ներդնում իր աշխատածը:
Աղքատը շռայլորեն թեյավճար է թողնում, իսկ հարուստը զուսպ է այդ հարցում:
Աղքատը գնում է ապրանքն այն գնով, որով այն վաճառվում է, իսկ հարուստը սակարկում է: