Yerevan, 29.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կառավարությունը Վերին Լարսի փակմամբ առաջացած խնդիրները մեղմելու մեխանիզմներ է մշակում

Society

Վերին Լարսի ճանապարհի` օրեր շարունակ փակ լինելն ակնհայտն է, որ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, բայց թե թվային ինչ արտահայտմամբ, դեռևս պարզ չէ: Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Այս պահին դժվար է խոսել թվային պատկերից, բայց ակնհայտ է, որ ազդում է առևտրաշրջանառության, բեռնափոխադրումների վրա այն էլ այս սեզոնին:  Իհարկե, բացասական ազդեցություն կունենա, բայց պետք է անել ամեն ինչ` մեղմացնելու համար»,-ասաց նախարարը:

Հարցին ի պատասխան` արդյո՞ք հայտնի է, թե որքան բերք է փչացել` այդպես էլ արտահանման երկիր չհասնելով և որևէ փոխհատուցում սպասվում է` Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Մենք ունենք արտահանման ապահովագրման ծառայություն երրորդ կողմի չվճարման դեպքում, երբ ապահովագրվում են արտահանողները, որոնք նաև արտադրողներ են: Սակայն ընթացքում տեղի են ունենում գործողություններ, որոնք կապված չեն երրորդ կողմի ռիսկային դրսևորումների հետ, այս պահին դրանց առնչությամբ չունենք փոխհատուցման համակարգ: Դա ծախսատար ու շատ լուրջ բեռ է: Դրա փոխարեն քննարկում ենք այնպիսի համակարգերի ստեղծումը, որոնք թույլ կտան ավելի երաշխավորված ու անվտանգ ձևով բեռների տեղափոխումը, այդ թվում` սառնարանային պայմաններով»:

Անդրադառնալով հայկական ապրանքների արտահանման հեշտացմանը տարբեր ուղղություններով, այդ թվում` դեպի Ռուսաստան, այլընտրանքային ճանապարհներ ստեղծելու միջոցով` Արծվիկ Մինասյանը նկատեց, որ հարցադրումը վաղուց առկա է կառավարության առջև: Իրենք դիտարկում են բեռնափոխադրումները օդային եղանակով իրականացնելու տարբերակը մատչելի պայմաններով այն դեպքերում, երբ դրա անհրաժեշտությունը լինի, ինչպես նաև հաշվի առնելով սեզոնայնությունը (հայկական թարմ, հատկապես, գյուղատնտեսական ապրանքների անհրաժեշտությունը ԵԱՏՄ շուկայում):

Ինչ վերաբերում է սեփական լաստանավ ունենալու առաջարկին` Արծվիկ Մինասյանը նշեց, որ այլընտրանքային ճանապարհներ որոնելու հարցերը պահանջում են խորքային ուսումնասիրություններ և աշխատանք: «Հենց այնպես սեփական լաստանավ ունենալը, ցանկություն ունենալը քիչ է, անհրաժեշտ է բոլոր գործողությունները ճշգրիտ հաշվարկել»,-ասաց նա:

Պատասխանելով հարցին` կապված Հարավային Օսիայի միջով դեպի Ռուսաստան ճանապարհի ստեղծմանը, որը Լարսին այլընտրանք կլինի, նախարարը հայտնեց, որ դրա շուրջ բանակցությունները հիմնականում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն  է իրականացնում, բայց առաջիկայում հնարավոր է այն դառնա նաև իրենց նախարարության կողմից տարվող աշխատանք: «Տրանսպորտի և կապի նախարարի հետ առաջիկայում քննարկումներ պետք է իրականացնենք, քանի որ երկու նախարարությունների իրավասության տիրույթում է այդ հարցը: Մենք մտադիր ենք առաջիկայում համատեղ աշխատանքներ իրականացրել, նաև Աբխազական երկաթուղու և այլ ուղղությունների շուրջ»,-ասաց նախարարը:

Նախարարը հարցին ի պատասխան նշեց նաև, որ ռուսական սահմանին Հայաստանի քաղաքացիներից տարբեր մեթոդներով գումար շորթելու դեպքերը բացառելու համար համակարգային լուծում է անհրաժեշտ: «Դա լուրջ խնդիր է, առաջին անգամ չէ, որ բարձրացվում է մեր քաղաքացիների կողմից: Ես տեղյակ եմ, որ Տրանսպորտի և կապի նախարարը օպերատիվ փորձում է միջամտություն իրականացնել, բայց այն, ինչ կապված է  ռուսական առանձին հատվածներում նմանատիպ երևույթների հետ, ես որպես Էկոնոմիկայի նախարար կարծում եմ, որ համակարգային լուծում պետք է ստանա: Հաճախ անօրինական գործողութ յուններ են ձեռնարկվում հայ փոխադրողների կամ ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Բնական է ու պարզ, որ մենք պարտավոր ենք քննարկումների արդյունքում այնպիսի մեխանիզմ ստեղծել, որ նմանատիպ ոտնձգությունների ժամանակ ռուսական կողմից ապահովվի արագ արձագանքում»,-հայտնեց նախարար Մինասյանը:

Հունիսի 23-ին տեղատարափ անձրևների և Թերեք գետի վարարման պատճառով փակվել է Վերին Լարսի անցակետն ու ճանապարհը: Խցանման մեջ հայտնված ՀՀ քաղաքացիները ինքնաթիռներով վերադարձվել են հայրենիք, իսկ բեռափոխադրումներն իրականացվում են լաստանավերով: Հուլիսի 4-ից փորձ է արվել բացել ճանապարհը, որը, փակման վտանգի ներքո է:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia