ՄԻՊ-ն առաջակներ է արել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ
SocietyՀՀ Մարդու իրավունքների
Հաշվի առնելով Նախագծի կարեւոր նշանակությունը գործարարների շահերի եւ, ընդհանրապես, հարկ վճարողների իրավունքների պաշտպանության հարցում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է դրա ուսումնասիրություն:
Ուսումնասիրությունը վերաբերում է հարկային օրենսդրության ոլորտում առկա վիճակին, Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների գործընթացին, դրա վերաբերյալ հանրության եւ մասնագիտական շրջանակներում առկա մտահոգություններին, ինչպես նաեւ ներկայացվել են կոնկրետ առաջարկներ այդ գործընթացի կազմակերպման վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Նշվածից բացի, ուսումնասիրության մեջ անդրադարձ է կատարվել նաեւ Նախագծի կոնկրետ կարգավորումներին, որոնց վերաբերյալ հիմնական նկատառումները հետեւյալն են.
- Նախագծով առաջարկվում է ավելացնել 120001-1000000 ՀՀ դրամ աշխատավարձի համար նախատեսված եկամտային հարկը՝ 26ից դարձնելով 28%: Այսկերպ միջին աշխատավարձ ստացող անձանց համար ավելանում է եկամտային հարկը, եւ, արդյունքում, բնակչության զգալի մասի համար հարկային բեռը ոչ թե թեթեւանում է, այլ ընդհակառակը՝ ավելանում:
- Նախագիծը սահմանում է, որ շրջանառության հարկ վճարող կարող է համարվել այն առեւտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը եւ նոտարը, ում նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության եւ այլ եկամուտների հանրագումարը չի գերազանցել 40 մլն. ՀՀ դրամը (…): Սահմանված 40 մլն. ՀՀ դրամը գերազանցելու դեպքում առեւտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը եւ նոտարը կհարկվեն ավելացված արժեքի հարկով: Առաջարկում ենք վերանայել շրջանառության հարկի կիրառման Նախագծով առաջարկվող շեմի իեցումը, քանի որ Նախագծով առաջարկվող տարբերակն, ըստ էության, հետընթաց է թե՛ գործող կարգավորումների, թե՛ մինչեւ 2014 թվականը գործող օրենսդրության համատեքստում:
- Նախագծի համաձայն՝ հարկային իրավախախտման համար հարկ վճարողները կամ հարկայինգործակալները հարկային պատասխանատվության են ենթարկվում բացառապես Օրենսգրքով եւվճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված հիմքերով եւ կարգով: Այնինչ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առկա են մի շարք համանման իրավախախտումներ, որոնց դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն: Առաջարկում ենք հարկային իրավախախտման համար հարկ վճարողների կամ հարկային գործակալների հարկային պատասխանատվությունը սահմանել այնպես, ո ր բացառվի հարկային եւ վարչական պատասխանատվության ենթակա որեւէ իրավասուբյեկտի՝ իրիրավական կարգավիճակով պայմանավորված հանգամանքներով կրկնակի պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունը:
Օրենքի նախագծի վերաբերյալ