Մարգո Ռոբի․ Դի Կապրիոյի հետ բաց տեսարանում նկարահանվելը շատ անհարմար էր
LifestyleԿանանց մեծամասնությունը կցանկանար սեռական հարաբերություն ունենալ Լեոնարդո Դի Կապրիոյի հետ, սակայն Մարգո Ռոբին ասում է, որ դա այնքան էլ հիանալի չէր։
Դերասանուհի Մարգո Ռոբին` անդրադառնալով «Ուոլ Սթրիթի գայլը»-ը ֆիլմում Դի Կապրիոյի հետ բաց տեսարանին, ասել է, որ այն շատ «անհարմար» էր։
Չնայած ֆիլմում Դի Կապրիայի և Մարգո Ռոբիի կրքոտ տեսարաններին, պարզվում է, Ռոբին ամենևին էլ հաճույք չի ստացել՝ լինելով մերկ Լեոյի կողքին և ցանկացել է, որ սեքսի տեսարաններն ավարտվեն հնարավորինս շուտ։ Այս մասին ասել է Ռոբին Vanity Fair-ին։
Ռոբին նշել է, որ Լեոյի հետ սեռական տեսարանում նկարահանվելն իր կյանքում եղել է առաջին անգամ։
Ով կմտածեր, որ Լեոնարդո Դի Կապրիոյի հետ սեքսը կարող է նկարագրվել որպես «անհարմար», գրում է Hollywood Լife-ը։