Կայացավ Բենիկ Պետրոսյանի հիշատակին նվիրված հուշ-երեկոն
CultureՀայ անվանի քանդակագործ Բենիկ Պետրոսյանի աշխատանքների «Բրոնզե դարը» խորագրով հետահայաց ցուցահանդեսը կլինի վերջինը՝ մինչև ստեղծվի նրա տուն-թանգարանը: Այդ մասին Բենիկ Պետրոսյանի հիշատակին նվիրված հուշ-երեկոյի ընթացքում հայտարարեց քանդակագործի դուստրը՝ նկարչուհի ԱրևՊետրոսյանը:
Նա իր խոսքում նշեց, որ անհերքելի է համարում Բենիկ Պետրոսյանի բացառիկ քանդակագործ լինելու փաստը:
«Պետք է փորձենքհամատեղ ջանքերով նրա արվեստը ներկայանալի դարձնել և ջանք չխնայել՝ ստեղծելու նրա տուն թանգարանը, որըներկայանալի կլինի ողջ ժողովրդի համար»,- հայտարարեց Արև Պետրոսյանը:
Երեկոյի ընթացքում արվեստագետի բարեկամներն ու ընկերները ևս կիսվեցին իրենց հիշողություններով , ինչից հետո ցուցադրվեց Պետրոսյանի հիշատակին նվիրված «Հավերժության մեղեդի» ֆիլմը:
Մինչև հուլիսի 10 Հայաստանի ազգային պատկերասրահում շարունակվում է Բենիկ Պետրոսյանի աշխատանքների «Բրոնզե դարը» խորագրով հետահայաց ցուցահանդեսը: