Երևանում մեծ շուքով նշվեց Արգենտինայի անկախության օրը
SocietyԵրևանում մեծ շուքով նշեցին Արգենտինայի անկախության 200-րդ տարեդարձը: Արգենտինայի անկախության օրվա կապակցությամբ Հայաստանում Արգենտինայի դեսպանությունն ընդունելություն էր կազմակերպել, որին մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, հատուկ հրավիրված հյուրեր:
Միջոցառման մեկնարկին հնչեցին Արգենտինայի և Հայաստանի օրհներգերը, որից հետո ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտան: Դեսպանը շնորհակալություն հայտնեց ներկաներին հրավերն ընդունելու և Արգենտինայի ժողովրդի համար այս կարևոր օրը իրենց կողքին լինելու համար: Նա անդրադարձ կատարեց հայ-արգենտինական հարաբերություններին՝ ընդգծելով, որ դրանք միշտ եղել են բարեկամական և շարունակում են խորանալ կատարված և կատարվելիք ահռելի աշխատանքի շնորհիվ:
«Մեր երկկողմ հարաբերություննե րը մշակութային, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում շատ կարևոր նշանակություն ունեն մեզ համար: Մեր բարիդրացիական հարաբերությունների վառ ապացույցն Արգենտինայում հայկական հզոր համայնքի առկայությունն է: Այսօր արգենտինացիները, Արգենտինայի հայերը և մենք միասին նշում ենք մեր երկրի անկախության 200-ամյակը: 200 տարի առաջ մենք որոշեցինք, որ այլևս չենք ցանկանում գաղութ լինել»,- նշեց դեսպանը:
Միջոցառման ընթացքում արգենտինացի հայտնի երաժիշտ Ռաուլ Բարբոսան հանդես եկավ մի շարք հետաքրքիր երաժշտական կատարումներով: