Կարճ սանրվածքները՝ սեզոնի թրենդ (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Կարճ վարսերը թրենդային են։ Ամեն դեպքում այդպես են գտնում հոլիվուդյան աստղերը, ովքեր կրում են կարե կամ պիկսի։ Նրանց օրինակով էլ Wella Professionals -ի հայտնի ոճաբան Ջոննի Տոշովը պատմում է, թե ինչպես ընտրել դեմքի կառուցվածքին համապատասխան կարճ սանրվածք։
Wnews.am-ը ներկայացնում է նրա խորհուրդները.
Քեյթ Բլանշետ.
Բոբ կտրվածք եւ փափուկ լոքոններ. այս տարբերակն իդեալական փրկություն է նրանց համար, ովքեր ունեն ոչ փարթամ վարսեր։Նման սանրվածքը խորհուրդ չի տրվում կլոր դեմք ունեցողներին, որովհետեւ տեսողականորեն գլուխը մեծացնում է։
Էնն Հեթուեյ.

Երկարացված «պիկսի» կտրվածքը երկար չոլկայով եւ կարճ հետեւով ընդգծում է այտերը, ծնոտն ու վիզը։
Ջենիֆեր Լոուրենս.
Առանց չոլկայի կառեն ուղիղ վարսերի վրա սազում է ցանկացած օվալաձեւ դեմքին։ Հենց դրանով է պայմանավորված այս սանրվածքի տարածված լինելը։ Այս սանրվածքը հարմար է նաեւ նրանով, որ կարելի է էքսպերիմենտներ անել լոքոններով, հյուսքերով եւ այլն։
Ռիհաննա եւ Զոի Կազան.

Ուղիղ չոլկայով կառեն երիտասարդացնում է, կերպարին նրբություն է հաղորդում։ Եթե ունեք լայն ճակատ կամ երկարավուն դեմք, ապա սա իդեալական տարբերակ է։ Իսկ ահա ընդգծված այտոսկրեր եւ մեծ քիթ ունեցողները պետք է խուսափեն այս սանրվածքից։
Թեյլոր Սվիֆթ.

Պատռված սանրվածքի հոյակապ օրինակ, որն ընդգծում է պարանոցն ու ուսերը։Այս սանրվածքով կարելի է բազմաթիվ փորձարկումներ անել. իդեալական ուղիղ վարսերից մինչեւ անխնա լոքոններ։
Լիլի Քոլինզ.

Բոբ-կառե՝ հետեւից կարճ կտրվածքով։ Եթե ալիքաձեւ վարսերի դեպքում այն երազկոտ, հոլիվուդյան կերպար է հիշեցնում, ապա ուղիղ վարսերով ավելի խիստ եւ կոկիկ կերպար է հաղորդում։
Ջիջի Հադիդ.

Կարճ բոբ, որը սանրված է դեպի վերեւ, շեշտը դնում է աչքերի եւ հոնքերի վրա։ Այն իդեալական տարբերակ է ճիշտ դիմագծեր ունեցող աղջիկների համար եւ խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ունեն բարձր ճակատ, ցանկանում են վայրի տեսք ունենալ։
Միրանդա Քիր եւ Շարլիզ Թերոն.

Սուր կարեն սազում է կլորավուն դեմք ունեցողներին։ Դեմքի օվալն այպիսով ձգվում է, իսկ դիմագծերն ավելի արիստոկրատ են երեւում։
Էմբեր Հերդ.

Նրանք, ովքեր չեն ցանկանում հրաժարվել երկար վարսերից, կա մեկ այլ տարբերակ. պարզապես մազերի ծայրերը ոլորել դեպի ներս։ Իհարկե, այս մեթոդը խորհուրդ չի տրվում կիրառել լայն այտոսկրերով եւ կլորավուն դեմքով աղջիկներին։