«Մերկ» տորթեր. ահա այս տարվա հարսանեկան տորթերի թրենդը
LifestyleBlognews.am-ը գրում է.
«Մերկ տորթեր». ահա այս տարվա հարսանեկան տորթերի թրենդը, որն աշխարհի հրուշակագործների դիզայներական բոլոր ֆանտազիաները միանգամից զրոյի հավասարեցրեց: Մինիմալ կրեմ,մարցեպանի ու կարամելի բացարձակ բացակայություն, միայն խմորի շերտեր ու բնական ծաղիկներ և մրգեր: Այնպես որ, եթե պատրաստվում եք ձեր մոտակա հարսանիքի ճոխ ու զարդարված շքեղ տորթի վրա մի քանի հարյուր հազար դրամ գումար ծախսել, ուրեմն դուք սխալ ուղու վրա եք:





















