Հինգ ամսում գրանցված հանցագործությունների քանակը նախորդ տարվա համեմատ 1 375-ով աճել է. ԱՎԾ
SocietyԳրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը 2016թ. հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1375 դեպքով. տեղեկացնում է ԱՎԾ-ն:
Եթե 2016թ-ի առաջին հինգ ամսում գրանցվել է 8 108 գրանցված հանցագործությունների ընդհանուր դեպք, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 6 733 դեպք:
Հանցագործությունների ընդհանուր քանակից` կատարվել է հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ 27 դեպք, անձի դեմ ուղղված հանցագործություններ 1 996 դեպք, որը 223-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դրանցից 33-ը եղել են սպանության, 15-ը սպանության փորձի, 441 դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, 63-ը սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները և 1 444-ը անձի դեմ ուղղված այլ հանցագործությունները:
Ի դեպ, 16 բռնաբարության և բռնաբարության փորձ է արձանագրվել:
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված 1 158 հանցագործություններ են եղել, որոնք ի դեպ, 18-ով ավելի քիչ են, քան նախորդ տարվա նույն շրջանում:
Աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը՝ 445-ով:
2016թ. հունվար-մայիսին գրանցված հանցագործություններն ավելի շատ եղել են Երևանում՝ 4 002 դեպք, ապա Կոտայքում՝ 667, Լոռիում՝ 591, Արմավիրում՝ 538, Արարատում՝ 518, Շիրակում՝ 462, Գեղարքունիքում՝ 388, Սյունիքում՝ 305, Արագածոտնում՝ 270, Տավուշ 239 դեպք: Վայոց ձորում գրանցվել է առավել քիչ հանցագործությունները՝ 85 դեպք: «Զվարթնոց» օդանավակայանում 43 հանցագործության դեպք է գրանցվել: