Դաժան ու ողբերգական ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են BMW-ն ու Mercedes-ը. ոստիկանության ծառայողը հիվանդանոցում մահացավ
SocietyShamshyan.com-ը գրում է.
Այսօր` հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Խանջյան և Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախվել են 29-ամյա Կարեն Սանթրոսյանի վարած BMW մակնիշի 34 TQ 085 համարանիշի և 30-ամյա Արմեն Թումանյանի վարած Mercedes C մակնիշի 34 AN 407 համարանիշի ավտոոմեքենաները; Ինչպես դեպի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետանով BMW-ն դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով` բախվել էլեկտրասյանն ու խաչմերուկում երթևեկությունը կարգավորող լուսակրին/ սվետաֆոր/.: Վթարի հետևանքով BMW-ի վարորդը, ում կողաշրջված ավտոմեքենայի միջից դուրս են բերել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի, ոստինության կենտրոնական բաժնի ՊՊԾ-ի աշխատակիցները` քաղաքացիեների և փրկարարների օգնությամբ, տեղափոխվել է թիվ 1 համալսարական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանլե ոստիկանության կենտրոնի բաժնի օպետրաիվ խումբը բաժնի պետի օպերգծով տեղակալ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությաբ: ժամամնել են նաև ճանապարհայի ոստիկանության 1-ին սպայական գումրատակի 8-րդ դասկաի աշխատակիցները` ավագ տեսուչ Էգդար Հայրապետյանի գլխավորությամբ: Հիվանդանոցից ֆոտլրագրողին հայտնել են, որ տեղախոփված վիրավորը, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում` մահացավ: Դեպքի վայր է ժամանել Երևնք ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթեևոսյանը: Գ Շամշյանի տեղեկություններով բմվ –ի վարորդը ոստիկանութայն ծառայող էր:
