Մեծ Բրիատանիայի բարեփոխական եկեղեցին կպսակադրի միասեռականներին
LifestyleՄեծ Բրիտանիայում Միացյալ բարեփոխական եկեղեցին (URC) կողմ է քվեարկել, որպեսզի իր շենքերի ներսում իրականացնի միասեռականների պսակադրությունը:
Այդ որոշումը կայացվել է Մերսիսայդ դքսությունում միության հավաքի ժամանակ:
Միացյալ բարեփոխական եկեղեցին ամենամեծ քրիստոնեական կազմակերպությունն է Մեծ Բրիտանիայում, որը համաձայնել է իրականացնել ԼԳԲՏ զույգերի ամուսնական արարողությունները:
Համաձայն միության որոշման՝ յուրաքանչյուր համայնք կարող է ինքը որոշել անցկացնել արարողությունը, թե ոչ:
Ըստ կազմակերպության՝ առաջին արարողությունները կանցկացվեն աշնանը: