Դեն Բիլզերյանի սիրառատ լուսանկարը Իսլանդիայից
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Զինամթերքի, կրքոտ աղջիկների, իսկ վերջրես նաեւ ճանապարհորդությունների սիրահար Դեն Բիլզերյանը շարունակում է իր շրջագայությունը Եվրոպայում: Իտալիայում, Իսպանիայում,Չեխիայում հիանալի ժամանակ անցկացնելուց հետո, -ամյա սրտակերի մյուս նպատակակետը Իսլանդիան էր: Ինտերնետային աստղը «սառցե երկիր» է գնացել մոդել Լոուրեն Բլեյկի հետ: Ի դեպ, վերջին շրջանում Դենը ճանապարհորդում է հենց այս գեղեցկուհու ուղեկցությամբ: Ավելին, Միլանի տաճարի մոտ լուսանկարվելուց հետո, Բիլզերյանը Բլեյկի հետ հանդիպման էր գնացել կարմիր փոքրիկ մեքենայով։
Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում գտնվող Իսլանդիայում Դենը այս ամառային օրերին զվարճացել է ձյունածածկ սարերում:
Իսկ դրանից հետո որոշել է լողալ հրաբխային տաք ջրերում՝ չմոռանալով Լոուրենի հետ սիրառատ լուսանկարի մասին: