Հայրենիքի պաշտպան 8 ՀՅԴ-ականներ ստացան ՀՀ պաշտպանության նախարարի շնորհակալագրեր
SocietyԵրևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 8 անդամներ, ովքեր ապրիլյան պատերազմի օրերին թողեցին իրենց առօրյան և մեկնեցին դիրքեր՝ պաշտպանելու Արցախի դարպասները, պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարարի շնորհակալագրերով։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու Իգոր Սարգսյանը հանձնեց շնորհակալագրերը և նշեց, որ թեև ջոկատը փոքրաթիվ էր, բոլոր ուսանողներն էլ մի բան էին ուզում՝ անպայման այնպիսի դիրք վստահեն իրենց, որտեղ իրենք կարող էին մինչեւ վերջին շունչը նվիրվել եւ կարգապահորեն ճիշտ կատարել մարտական խնդիրը։
Շնորհակալագրերի հանձնումը մեկտեղվել էր ՀՅԴ շարքերը 14 երիտասարդներով համալրելու արարողության հետ։ Արարողությունների ավարտից հետո «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան»ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանի հետ։ Նա ընդգծեց, որ Կոմիտասի անվան պանթեոնում երդման արարողությունն անցկացնելն իր խորհուրդն ունի։ «Դաշնակցությունն ազգի նվիրյալ շատմտավորականներ է տվել. մարդիկ, որոնք իրապես մշակույթ են կերտել, մարդիկ, որոնք իրապես ներդրում ենունեցել հայկական քաղաքակրթության ձեւավորման մեջ: Այստեղ նույնիսկ հուղարկավորված են դաշնակցականգործիչները, օրինակ՝ Ավետիք Իսահակյանը, եւ այլոք: Բայց մենք չուզեցինք առանձնացնել: Այս պանթեոնըպանթեոն է իր ամբողջության մեջ, պանթեոնի գաղափարը հենց դա է՝ միասնությունը: Եվ մենք արարողությունները պանթեոնում կազմակերպեցինք՝ ցուցելու համար, որ Դաշնակցությունը մարտունակության հետ մեկտեղ խորքում ունի նաև մտավոր և հոգեւոր մեծ ներուժ»:
Իսկ հարցին, թե իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելուց հետո արդյոք նկատվում է անդամակցության դիմումագրերի աճ կամ նվազում, Գևորգ Ղուկասյանը պատասխանեց. «Դաշնակցության կողմից քաղաքականհամաձայնագրի ստորագրումից հետո մենք ոչ մի փոփոխություն չենք զգացել, այսինքն՝ Դաշնակցությունն ունի իրկոնտիգենտը, որը փորձում է դառնալ Դաշնակցական և ներքաղաքական իրադարձություններն ուզարգացումները մեծամասամբ չեն ազդում ՀՅԴ շարքերի համալրման վրա»։ Նա հավելեց, որ կոալիցիա կազմելը երբեք ինքնանպատակ չի եղել, և արդեն իսկ կարելի է տեսնել դրա փոքր պտուղները։