Ռիհաննան և Դրեյքը հետաձգել են իրենց համերգները. պատճառը հուզիչ է
LifestyleՌիհաննան և Դրեյքը ցույց են տվել, թե որքան են սիրում իրենց երկրպագուներին,-գրում է Orer.am-ը: Ցավոք, այս արտիստների երկրպագուներից մեկը՝ Մեգան Ֆլորսը, ստիպված էր պայքարել քաղցկեղի դեմ: Բուժման ընթացքում նա շատ է ցանկացել հանդիպել Դրեյքին և նրա երազանք իրականացվել է բարեգործական ընկերության միջոցով: Դրեյքը հանդիպել է աղջկան, հետո հրավիրել է նաև Ռիհաննային, ու նրանք լավ ժամանակ են անցկացրել:
Սակայն օրեր առաջ Մեգանը մահացել է, իսկ Ռիհաննան ու Դրեյքը հետաձգել են իրենց համերգները` աղջկա հուղարկավորությանը ներկա գտնվելու համար:
