Տավուշում հակառակորդի կրակոցից ՊՆ զինծառայող է վիրավորվել
SocietyShamshyan.com -ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր կեսօրին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող։
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը Երևան քաղաքի բնակիչ Տիգրան Վաչագանի Մկրտչյանն է, ով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն և գտնվում է կայուն ծանր վիճակում։
Դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Բերդավանի պոստերում։