Աշխարհի 15 ամենաթանկարժեք պանիրները
Lifestyleubr.ua-ն ներկայացնում է աշխարհի 15 ամենաթանկարժեք պանիրները:
Lord of the Hundreds
1 կգ-ը՝ 30-40 դոլար, արտադրվում է անգլիական ոչխարների կաթից: Ունի մի քիչ չոր ու սուր համ ընկույզի ենթահամով:

Gorau Glas
1 կգ-ը՝ 40-80 դոլար, պանրի փոքրիկ գլուխ է մոխրագույն-դեղնավուն գույնի բորբոսով: Առանձնանում է անգերազանցելի սերուցքային համով:

Winnimere
1 կգ-ը՝ 60-90 դոլար, պատրաստվում է կովերի կաթի հիմքով: Winnimere-ը փափուկ է, մածուցիկ, կրեմի նման:

Rogue River Blue
1 կգ-ը՝ 80-100 դոլար, պատրաստվում է ԱՄՆ Օրեգոն նահանգում, ունի մրգերով կոնյակի ենթահամ: Արտադրվում է միայն ամռանը, կովի կաթից:

Jersey Blue
1 կգ-ը՝ 80-90 դոլար, հայրենիքը Մեծ Բրիտանիան է, բայց ներկայումս պատրաստվում է հիմնականում Շվեյցարիայում:

Cacio Bufala
1 կգ-ի գինը՝ սկսած 90 դոլարից, պատրաստվում է Իտալիայում, գոմեշի կաթից: Պանիրը դնում են հատուկ աղի լուծույթի մեջ Casa Madaio քարանձավներում, որտեղ այն պահվում է 8-12 ամիս: Ունի հաճելի սերուցքային համ:

Epoisses By Germain
1 կգ-ի գինը՝ սկսած 90 դոլարից, հնարավոր է՝ Epoisses By Germain պանիրն ամենավատ հոտով պանիրն է, բայց այն ամենատարածվածն է: Այս պանրի հիմքը կովի կաթն է:

Beaufort
1 կգ-ի գինը՝ սկսած 100 դոլարից, պատրաստվում է բացառապես կովի բարձրորակ կաթից: Beaufort-ը հարթ և առաձգական է, ունի մրգային փափուկ բույր և անկրկնելի համ:

Old ford
1 կգ-ի գինը՝ սկսած 100 դոլարից, պանրի հիմքը այծի կաթն է: Պատրաստվում է բացառապես ձեռքով:

Caciocavallo podolico
1 կգ-ի գինը՝ սկսած 100 դոլարից, հում սեղմված պանիրն արտադրում են Իտալիայի հարավում: Պատրաստվում է կովի կաթից: Օգտագործում են միայն մայիսյան և հունիսյան կաթը, հազվագյուտ պանրի հասունության ժամկետը 5-8 տարի է:

Extra Old Bitto
1 կգ-ի գինը՝ սկսած 300 դոլարից, Չինաստանում արտադրվող իտալական պանիրն ամենահներից և ամենաթանկարժեքներից է աշխարհում: Պահվում է 10 տարի:

Wyke Farms Cheddar
1 կգ-ի գինը՝ սկսած 400 դոլարից, պատրաստվում է կովի կաթից, պահվում է 18 ամիս: Ունի ընկուզային չափավոր կծու համ:

White Stilton Gold
1 կգ-ի գինը՝ սկսած 900 դոլարից, բաղադրության մեջ 24 կարատ իրական ոսկի կա (ոսկու փաթիլներ) և ոսկեգույն լիկյոր:

Moose Cheese
1 կգ-ի գինը՝ սկսած 900 դոլարից, պատրաստվում է բացառապես շվեյցարական 3 կովերի կոթից: Օգտագործվում է միայն մայիսին և սեպտեմբերին ստացված կաթը: Ամեն տարի ստացվում է միայն 300 կգ պանիր, որը պարունակում է 12% ճարպ և 12% պրոտեին:

Pule
1 կգ-ի գինը՝ սկսած 1.100 դոլարից, աշխարհի ամենաթանկարժեք պանիրը պատրաստում են Սերբիայի արգելոցում: Պատրաստվում է էշի կաթից, որին 25 տարի է պետք 1 կգ սպիտակ պանիր պատրաստելու համար:
