Հունիսին Արկտիկայում սառցաշերտերի հալոցքը հասել է ռեկորդային արագության
SocietyԱմռան մեկ ամսվա արդյունքներով հետազոտողները պարզել են, որ Արկտիկայում սառցաշերտերի հալոցքը ռեկորդային արագության է հասել: Ներկայացված տվյալների համաձայն՝ սառցաշերտերը հալչում են օրական 22 հազար քառակուսի մղոն արագությամբ:
Ըստ Planet-today-ի, հալոցքի արդյունքում ստացված ջուրը կարող է ծածկել Միացյալ Թագավորության մակերեսը մի քանի անգամ գերազացող տարածք:
ԱՄՆ ձյան եւ սառույցների վերահսկողության ազգային կենտրոնի տվյալների համաձայն, Արկտիկայում սառցաշերտերի քանակությունը մշտապես մոտենում է նոր նվազագույնի: