Տանիք անիվների վրա. հարմարավետ ճանապարհորդություն ողջ ընտանիքի համար (լուսանկարներ)
LifestyleԵթե երբևէ երազել եք ամեն ինչ թողնել, ավտոմեքենա նստել ու ճանապարհորդելով աշխարհը հետազոտել, ապա այս հարմարավետ ու կոմպակտ կցասայլը ձեզ համար է։
Լիտվական Tinycamper ընկերությունը հարմարավետության մեջ ապրելու և ճանապարհորդելու իդեալական տարբերակ է ստեղծել։
Նորաստեղծ Tearcuby կցասայլում կարող են ընտանիքի չորս անդամներ քնել (երկու մեծահասակ և երկու երեխա), քանի որ դրանում նախատեսված են իսկապես թագավորական չափսերի անկողին, սեղան ու կերակուր պատրաստելու շատ հարմարավետ տեղ։
Ստորև ներկայացնում ենք The Daily Mail-ում հրապարակված լուսանկարները, որոնք պատկերում են արտասովոր ու հարմարավետ կցասայլը։






