Դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը հետաձգվեց
SocietyԱյսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթում քննվող՝ դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը պաշտպաններից մեկի խնդրանքով հետաձգվեց:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին՝ ժամը 13.00-ին: Հիշեցնենք, որ, ըստ մեղադրական եզրակացության, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: