Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը, Միշոն եւ կինը՝ մեկ լուսանկարում
LifestyleՌեփեր Միշոյի կնոջ՝ ամերիկահայ լրագրող եւ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանի Instagram-ում հայտնվել է նոր լուսանկար, որում միանգամից կարելի է գտնել մի քանի սիրված դեմքերի։ Բնականաբար, լուսանկարը, որում ժպտադեմ կանգնած են սիրված արտիստ Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը, ամերիկահայ ռեժիսոր Վահիկ Փիրհամզէին, Միշոն եւ Սոնան, չէր կարող չհայտնվել մեր ուշադրության կենտրոնում։
Ոսկեվազում հավաքվածներից առանձնանում է Լուիզա Ներսիսյանը, որը կրկին ոճային փոփոխության է ենթարկել իր վարսերը։

Նշենք, որ ռեժիսոր Փիրհամզէին Հայաստանում է` ներկայացնելու իր նոր ֆիլմը՝ «3 շաբաթ Երեւանում», որի գլխավոր դերակատարներից է Հրանտ Թոխատյանը։