Վիտալիյ Մանսկին արժանացավ «Ոսկե ծիրան» փառատոնի «Վարպետ» մրցանակի
Culture«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում ռուս փաստագրական կինոռեժիսոր Վիտալիյ Մանսկին արժանացավ «Վարպետ» մրցանակի:
Նրա՝ «Արևի շողերի տակ» ֆիլմի Երևանյան պրեմիերայի ընթացքում մրցանակը հանձնեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հա րություն Խաչատրյանը: Վերջինս ընդգծեց, որ Մանսկին մի շարք հրաշալի ֆիլմերի հեղինակ է` խիզախ և տաղանդավոր:
Մանսկին իր խոսքում նշեց, որ շատ ուրախ է գտնվել Երևանում: Ռեժիսորն ասաց, որ իրեն շատ պարտավորված է զգում, քանի որ «վարպետ» բառը Հայաստանում մեծանուն մարդկանց հետ է ասոցացվում, ում հասնելու համար դեռ երկար ճանապարհ է պետք անցնել:
Նա կինոդիտումից առաջ հանդիսատեսին ուժ և համբերություն մաղթեց` նշելով, որ ֆիլմը բավականին բարդ է: