Ահա՝ ինչ կլինի, եթե յոդ քսեք ոտքերի տակ
LifestyleՈտքի տակին քսած յոդով ցանցը բարելավում է արյան շրջանառությունը, իսկ դա թույլ է տալիս ազատվել ոտքի ուռածությունից, որը հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր շատ են կանգնում ոտքի վրա կամ քայլում։
Պետք չէ մոռանալ, որ յոդը նաև բարձրացնում է մարմնի ջերմությունը, այդ պատճառով մրսածության ժամանակ, երբ հնարավորություն չկա ոտքերը տաքացնել, պետք է քնելուց առաջ ոտքի կրունկներին քսել յոդ, իսկ վրայից հագնել տաք գուլպաներ։
Բացի այդ, այս պրոցեդուրայի շնորհիվ կարելի է իմանալ յոդի պարունակությունը օրգանիզմում։ եթե առավոտյան ցանցը անհայտանա առանց հետքի, ուրեմն դուք պետք է ավելի շատ օգտագործեք ծովամթերք և յոդ պարունակող այլ սնունդ։
Ինչպես անել յոդային ցանց.
Մինչև դա անելը պետք է համոզվել արդյոք յոդի նկատմամբ ալերգիա չունեք։ Դրա համար դաստակների ներսի կողմում պետք է մի քիչ յոդ քսել և սպասել 10-15 րոպե։ Եթե այդ ընթացքում ոչ մի ցավ կամ կարմրություն չառաջանա, ուրեմն ամեն ինչ կարգին է և կարելի է անցնել հաջորդ քայլին։
Ոչ մի դեպքում չի կարելի յոդը քսել ամբողջական շերտով, այլապես այրոցներ կստանաք։ Բամբակե փայտիկով պետք է կրունկների վրա յոդով ցանց նկարել՝ ամեն վանդակը 1 x 1 սմ։
Եվ հիշեք, որ այս մեթոդը չի կարելի չարաշահել։ Բժիշկները խորհուրդ են տալիս յոդի ցանց անել շաբաթական 3-4 անգամ։