Միքայել Վիրաբյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Միքայել Վիրաբյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետու թյան Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: