Երեք երեխաների մայրն իր տունը վերածել է Հոգվարթսի կրկնօրինակի (լուսանկարներ)
LifestyleԲրիտանական Շրուսբրի քաղաքի բնակչուհի Շառլոթ Կարիակուն 3 երեխաներին երջանկացնելու համար որոշել է իր տան ներքին ձևավորումն արմատապես փոխել` պատերից ներս ստեղծելով հարիփոթերյան մթնոլորտ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, կինը մոտ 26.000 դոլար է ծախսել սեփական տունը փոքրիկ հրաշագործ Հարի Փոթերի մասին ֆիլմերից քաջ հայտնի Հոգվարթս կախարդական դղյակի վերածելու համար:
Կինը պատմել է, որ ինքն ու ամուսինը 18 ամիս շարունակ զբաղվել են տան վերափոխման գործով: Իսկ ստացված արդյունքը պարզապես գերազանցել է բոլոր սպասումներն ու երջանկացրել տան փոքրիկ բնակիչներին:










