Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթի հետ խնդիրների մասին
LifestyleՉնայած համացանցում շշուկներ են պտտվում այն մասին, որ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը շատ վատ հարաբերություններ ունեն՝ մենք հակված չենք հավատալու, քանզի այդ մասին լուրեր տարածողները ցածր դասի պարբերականներ են։

Սակայն Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի վերջին դրվագում, երբ ամբողջ ընտանիքը մեկնել էր Իսլանդիա (նշենք որ դա եղել է ապրիլին), 35–ամյա հայուհին նշել է Քանյե Ուեսթի հետ հարաբերություններում բարդությունների մասին։

Ընտանիքը ժամանել է կղզի՝ նշելու Քորթնի Քարդաշյանի ծննդյան տարեդարձը և տաք հոսանքներում լողալու համար:

Եվ պարզվում է, որ այստեղ Քանյեն պետք է նկարահաներ իր նոր տեսահոլովակը եւ գուշակեք, թե ո՞վ կլիներ մի քանի դրվագներում, իհարկե Քիմը։ Նկարահանումները պետք է սկսվեին վաղ առավոտյան, սակայն հերոսուհին՝ Քիմը, ուշացել է, որով էլ զայրացրել էր ամուսնուն:

«Նա զայրացած էր ինձ վրա. ես ուշացել էր առավոտյան նկարահանումներից, սակայն երեկոյան նույնպես նկարահանում կար: Ես ու քույրերս շրջում էինք կղզում, լողում էինք, թափառում Ռեյկյավիկում, ի վերջո, ես ուշացա նաև երեկոյան նկարահանումներից: Քանյեն ցույց չտվեց, որ բարկացած է, պարզապես համբուրեց ինձ ու ոչինչ չասաց, բայց ես կարծում եմ, որ նա հիասթափված է ինձնից: Իմ պատասխանատվության զգացումից։ Մենք միասին ճաշեցինք, բայց Քանյեն շուտ վեր կացավ սեղանից, ես ամաչում էի, որ փչացրել էի իր օրը: Սակայն, նա արագ է մոռանում ու ներում ինձ», - ասել է Քիմը։
Աղբյուրը՝ Daily Mail